close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+4°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի սեռաչհասունացած դիվանագիտության հմայքը

Թեմա

5 Հունիսի 2017, 20:01
 Ադրբեջանի սեռաչհասունացած դիվանագիտության հմայքը

Ադրբեջանում պետական կառավարման բոլոր հենակետային ոլորտներում՝ ներքին ու արտաքին անվտանգության ծառայություններ, բանակ, դիվանագիտական կորպուս, այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք մերկացնում են ալիևյան ռեժիմի դիրքերի թուլացումը, կառավարման թելերը կորցնելու միտումները: Այս ամենը լավագույնս դրսևորվում է հատկապես ԱԳՆ համակարգում:

Ընդամենը մի քանի օր առաջ պայթեց հերթական` Ադրբեջանի դեսպանի շուրջ խայտառակ սեքսուալ սկանդալը: Չինաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Յաշար Ալիևի վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել, որում «սեռական գիգանտ» մականունը ստացած դեսպանն  իր տարփանքներն է բավարարում 400 ԱՄՆ դոլարով վարձված` թեթև վարքի տեր երկու աղջիկների հետ: Ընդ որում՝ Ալիևը չի թաքցնում իր՝ ով լինելու հանգամանքը: Պետք է ենթադրել, որ նման կերպ լիցքաթափումն ադրբեջանցի դիվանագետների մասնագիտական գործունեության անքակտելի մասն է: Կամ՝ սեռական հերոսություններով նրանք պարզապես կոմպենսացնում են դիվանագիտական այն ձախողումները, որոնք Բաքվին կատարյալ փակուղի են մտցրել: Սակայն սա կրքերի բավարարման միայն մեկ հարթությունը չէ ադրբեջանցի դիվանագետների համար:

2016թ. հունվարին նախագահ Ալիևը ստիպված էր ետ կանչել Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլման Զեյնալովին նրա կնոջ պատճառով: Նադիրա Զեյնալովան, հավանաբար մտածելով, թե գտնվում է կոռուպցիայում թաթախված սեփական երկրում,  Լատվիայի ճանապարհային ոստիկանության աշխատակցին 500 եվրո կաշառք էր առաջարկել՝ ընթացակարգի շրջանցմամբ ապօրինի վարորդական իրավունք ստանալու համար: Դեսպանի կնոջը բերման էին ենթարկել, նրա դեմ քրեական գործ հարուցել, սակայն հետո ազատ արձակել: Տիկնոջ վարորդական կրքերը, փաստորեն, նրա ամուսնու համար դեսպանի պաշտոնն արժեցան: Դրանով Զեյնալովների արկածները չավարտվեցին: Նրանք նոր սկանդալի մեջ հայտնվեցին դստեր պատճառով, ով ծնողների` Բաքու վերադառնալուց հետո, մնալով Ռիգայում, սկսել էր «անբռնազբոս» կյանք վարել գիշերային ակումբներում և սոցցանցերում հրապարակել իր կիսամերկ լուսանկարները: Զեյնալովի դուստրն այսպես որոշել էր ցուցադրել, թե ինչ դաստիարակություն են ստանում Ադրբեջանի դիվանագետները, և թե ինչ բարոյական նկարագիր ու բարեմասնություններ ունի, առհասարակ, ադրբեջանական դիվանագիտությունը:

Իրենց հերթին, Զեյնալովի կնոջից որոշել էին ետ չմնալ Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները: 2015թ. նրանք հայտնվել էին այդ երկրում տուգանքներ չվճարողների առաջին եռյակում, քանի որ դեսպանատունը, սեփական երկրի ամենաթողության էյֆորիայի մեջ գտնվելով, հրաժարվել էր վճարել ճանապարհատրանսպորտային երթևեկության կաննոնները խախտելու պատճառով առաջացած 11700 եվրոյի չափով տուգանքը՝ օգտվելով դիվանագիտական անձեռնմխելիության իրավունքից: 2016թ. նույն կերպ էր վարվել նաև Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության երրորդ քարտուղար Աբբաս Մուստաֆաևը, ով Ուկրաինայի իրավապահների կողմից ձերբակալվել էր ավտոխուլիգանության մեղադրանքով:

Սրանք ադրբեջանցի դիվանագետների և նրանց ընտանիքի անդամների մասնակցությամբ «արկածների» ընդամենը մի փոքր մասն են, սակայն անգամ այսքանը լավագույնս ցույց է տալիս, թե ինչ ներքին բովանդակություն, արժեհամակարգ ունի Ալիևի կլանային բռնատիրության դիվանագիտական «բանակը»: Թե սեփական երկրի համար ինչ արդյունքներ կարող է ապահովել նման կոնտինգենտը, թերևս ավելորդ մեկնաբանելու կարիք չկա: Մեկ բան, սակայն, ակնհայտ է` այս համակարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով վերածվել է մի կողմից համընդհանուր ծաղրուծանակի առարկայի, իսկ մյուս կողմից՝ Բաքվի իշխանությունների համար իսկական գլխացավանքի, որը ոչ մի կերպ բուժել չի հաջողվում:

Դեռևս երկու տարի առաջ Ադրբեջանի ԱԳՆ համակարգում առկա այս խայտառակ իրավիճակի պատճառները նշել էր նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը: Նա հայտնել էր, թե Հարվարդի համալսարանի շրջանավարտներն իրենց ԱԳՆ-ում համարվում են անգրագետներ, քանի որ այստեղ առաջնորդվում են «մեր մարդն է, մեր մարդը չէ» սկզբունքով: Ըստ Զուլֆուգարովի՝ բոլոր այն անձինք, ովքեր բացարձակ պիտանի չեն դիվանագիտական աշխատանքի համար եւ իրենց պատշաճ պահել չգիտեն, համարվում են արժեքավոր եւ հմուտ դիվանագետ:

Բայց սա մեդալի միայն մի կողմն է: Մյուս կողմում ալիևյան բռնակալության այն ներքին իրավիճակն է, որը ոչ միայն ամենապրոֆեսիոնալ դիվանագետին չի կարող թույլ տալ արդյունավետ արտաքին քաղաքական գործունեություն ծավալել, այլև  նրանց համար դառնում է ամոթալի ու անպատվաբեր: Ահա թե ինչու ոչ մի կերպ հնարավոր չի լինում կասեցնել դիվանագետների համատարած «դասալքությունը», որը լայն թափ ստացավ հատկապես 2015-ից: Հիմնականում ավելի հարմարավետ կյանք փնտրելու գայթակղությանը տուրք տալով կամ Ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունների պատճառով քաղաքական հետապնդումներից խուսափելու նկատառումով դիվանագետները պարզապես հրաժարվում են ետ կանչվելուց հետո վերադառնալ հայրենիք: Վերադառնալուց հրաժարվել էին, օրինակ, ԵՄ-ում Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին դեսպան Արիֆ Մամեդովը, Ստրասբուրգում Ադրբեջանի ներկայացուցչության աշխատակից Սամիր Իսմայիլովը, Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ Ֆարիդ Սուբհանվերդիեւը, Անար Հասանովը, Հոլանդիայում Ադրբեջանի դեսպանատան զինվորական կցորդ Նահիդ Ջաֆարովը: Վերջինս, ի դեպ, նախընտրել էր ապաստան խնդրել Հոլանդիայի իշխանություններից:

Հիմա էլ, ինչպես կարելի է հասկանալ Բաքվից կառավարվող տեղեկատվական հոսքերից, թիրախում է մինչ այս Ադրբեջանի «փայլուն» դիվանագիտությունը մարմնավորող համարվող, իսկ իրականում սովետական միջակ «արվեստագետից» ավելիին չհասած՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: Իր անպատրաստությամբ UNESCO-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի մրցույթին Ադրբեջանին բարեհաջող խայտառակելուց հետո հիմա նրան մեղադրում են «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» կազմակերպության լուծարումը կանխելու հարցում անգործություն ցուցաբերելու և Ռուսաստանում ադրբեջանական համայնքը պառակտելու, թուլացնելու մեջ:

Այսպես հերթով պայթում են ադրբեջանական դիվանագիտության փուչիկները` պատռելով այդ երկրի արտաքին քաղաքական իրական դեմքը և ախտահարված, անբարո, քաոսային ներքին էությունը: Ու թեև այդ ամենի սլաքները միտումնավոր ուղղվում են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի դեմ, իրականում արմատներն Ալիևի ապաշնորհության մեջ են:    

Գևորգ Դարբինյան  

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
23 Նոյեմբերի 2017, 12:06 ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica