close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+0°
+7°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայկական հետախուզական ցանցի» բացահայտում

Հարթակ

5 Հունիսի 2017, 11:34
 «Հայկական  հետախուզական ցանցի» բացահայտում

Ադրբեջանում ռազմաքաղաքական իրադրությունը հասել է լարվածության գագաթնակետին, և դրա վառ ապացույցն են վերջերս տեղի ունեցած` պաշտոնանկությունները ԶՈւ և մյուս ուժային կառույցների հրամանատարական կազմերում: Կարծես, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, բայց ի՞նչն է նպաստել դեպքերի նման զարգացմանը:

Հավանաբար, այդ իրադարձությունների պատճառը վերջերս սոցցանցերում տարածված` Չինաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Յաշար Ալիևի «մասնագիտական գործունեության» վերաբերյալ խայտառակ տեղեկատվությունն ու տեսանյութն են: Նրա գիշերային հաճույքները մեզ չեն հետաքրքրում, սակայն չար լեզուներն ասում են, որ վերջերս պաշտոնանկ եղած գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիևը և գեներալ-լեյտենանտ Մագերամ Ալիևը բարեկամական կապեր ունեն դեսպան Յաշար Ալիևի հետ, ով իր «գիշերային թիթեռնիկների» հետ քննարկել է Չինաստան այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների  անվտանգության ապահովման և արտաքին քաղաքականության գերատեսչության գաղտնի տեղեկությունների տարածման վերաբերյալ հարցեր:

Պետք է նշել, որ բոլոր այդ իրադարձությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանի ուժային կառույցները հայտարարեցին, այսպես կոչված, «հայկական հետախուզական ցանցի» բացահայտման  մասին: Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ ավելի քան 60 զինծառայող, որոնցից 8-ը, չդիմանալով կտտանքներին, մահացել և արդեն առանց  հարազատների մասնակցության հուղարկավորվել են անանուն գերեզմանատներում` որպես դավաճաններ:

Անվտանգության ոլորտի ադրբեջանցի փորձագետները հայտարարում են, որ դեռևս գոյություն ունեն «հայկական հետախուզական ցանցի» շատ անդամներ, որոնք գործում են Տեր-Տերում, ինչը խուճապ է առաջացնում տեղի բնակչության շրջանում: Ենթադրենք, որ գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիևը և գեներալ-լեյտենանտ Մագերամ Ալիևը ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել այդ «հայկական հետախուզական ցանցի» հետ: Սա նշանակում է, որ նրանք ՀՀ հատուկ ծառայությունների գործակալնե՞ր են, այսինքն` նրանք իմացել են «հայկական հետախուզական ցանցի» գոյության մասին, սակայն ոչինչ չե՞ն ձեռնարկել: Ինչո՞ւ:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել, որում Հայաստանի անունը չէր նշել: Հայտարարությունը, թե «կան գերտերություններ, որոնք որոշակի հետաքրքրություն ունեն Ադրբեջանում և Կովկասյան տարածաշրջանում» արվել էր սպասվելիք պաշտոնանկություններն արդարացնելու համար: Որպեսզի այդ պաշտոնանկությունները մեծ արձագանք չառաջացնեն, սպասելի է, որ, որպես պատճառ, կնշվեն տարիքային ցենզը կամ վատ առողջական վիճակը:

Ամենայն հավանականությամբ, նախագահը ստիպված կլինի արմատական փոփոխություններ  անել նաև ՊՆ ղեկավարությունում՝ աչքի առջեւ ունենալով  անցյալ տարի Թուրքիայի ԶՈՒ գեներալների՝ զինված հեղաշրջում կատարելու փորձը: Որոշ տեղեկություններով` վերջիններս մտերիմ հարաբերություններ են ունեցել Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ: Որոշ ընդդիմադիր ռազմական փորձագետների գնահատականով` Թուրքիայից հետո հեղաշրջում պետք է իրականացվեր նաև Ադրբեջանում: Իսկ Վահիդ Ալիևն այն մարդն է, ով առաջարկել էր նախագահին Հասանովի թեկնածությունը և անձամբ զբաղվել ՊՆ-ի կադրային քաղաքականությամբ:

Այսպիսով` կարելի է եզրակացնել, որ, որպես թույլ օղակ, այդ շղթայում հանդես է գալիս Զաքիր Հասանովը, ով Ադրբեջանի նախագահի բացակայության ժամանակ, 2016-ին սկսեց ապրիլյան մարտերը և  հաջողության դեպքում կարող էր հեղինակություն ձեռք բերել ու ապագայում ստանալ նախագահի  պաշտոնը:

Հաշվի առնելով Ադրբեջանում առկա տոտալիտար ռեժիմը` «հայկական հետախուզական ցանցի այլ անդամների» ձերբակալությունները կշարունակվեն: Հակառակ դեպքում` Ալիևը ստիպված կլինի լքել պաշտոնը:

Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի  հատուկ ծառայություններն իսկապես բացահայտել են «հայկական հետախուզական ցանց», ապա  Հայաստանի հատուկ ծառայությունները մանիպուլյացիայի են ենթարկում Ադրբեջանին:

Ադրբեջանի իշխանությունները  խառնաշփոթի մեջ են և անբացատրելի քայլեր են ձեռնարկում «հայկական հետախուզական ցանցի» գործակալների բացահայտման ուղղությամբ: Այդպիսով` բնակչությունը ներկայումս չի կարողանում հեռախոսով մուտք գործել Facebook, Skype և WhatsApp: Դա չի արվել այն բանի համար, որ «հայկական հետախուզական ցանցի գործակալները» չկարողանան խոսել իրենց ղեկավարների հետ, այլ ավելի շուտ այն բանի համար, որ ադրբեջանցի օգտատերերն օգտվեն հայկական Zangi հավելվածից և իշխանություններին ոչ հաճո անձանց քրեական պատասխանատվության ենթարկեն ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:

Բ. Գասպարյան

 

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica