close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+14°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեռք է բերվել միջազգային դիտորդների թիվն ավելացնելու պայմանավորվածություն. Իգոր Պոպով

Արցախ

26 Մայիսի 2017, 17:01
 Ձեռք է բերվել միջազգային դիտորդների թիվն ավելացնելու պայմանավորվածություն. Իգոր Պոպով

Հայկական և ադրբեջանական կողմերի հետ ձեռք է բերվել յոթ մարդով միջազգային դիտորդների թիվմ ավելացնելու պայմանավորվածություն: Այդ մասին ադրբեջանական АПА-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

Լրագրողը հետաքրքրվել է` ինչ փուլում է Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում կայացած հանդիպումների ժամանակ: Պոպովը նշել է , որ դրա հետ համաձայն են երկու կողմերը, սակայն պահպանվում են մանրամասների վերաբերյալ տարաձայնություններ, այդ թվում՝ դիտորդների տեղակայման վայրերի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի և որոշ այլ տեխնիկական մանրամասների վերաբերյալ:

Խոսելով Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման մասին` Պոպովն ասել է, որ հակամարտող կողմերի հետ ցանկացած հանդիպում օգտակար է, և Մոսկվայում անցկացված խորհրդակցությունները բացառություն չէին: 

«Առաջընթաց տեղի չունեցավ, բայց այն ոչ ոք չէր էլ ակնկալում: Կարևոր է այն, որ կողմերը երկարատև դադարից հետո կարողացան դարձյալ հանդիպել»,- նշել է նա:


Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica