close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Աշխարհ

20 Մայիսի 2017, 10:56
 ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահների ստեղծած ծեծկռտուքի պատճառով ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը կանչվել է երկրի ԱԳՆ:

Ըստ Demokrathaber-ի՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շանոնը Քըլըչին է հայտնել այդ դեպքի կապակցությամբ իր մտահոգությունը:

Թուրք դեսպանի՝ ԱԳՆ կանչվելու վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Ի դեպ, ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն ՄքՔեյնը MSNBC-ին տված հարցազրույցում անդրադարձել էր մայիսի 16-ին ԱՄՆ-ում էրդողանամետ խմբի և Էրդողանի թիկնապահների ստեղծած ծեծկռտուքին՝ կոչ անելով դուրս շպրտել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին:

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացում նրա կողմնակիցներն ու թիկնապահները հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել մի խումբ հայերի, հույների, եզդիների և քրդերի, որոնք խաղաղ ցույց էին իրականացնում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ: Հարձակման հետևանքով 9 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, ըստ որոշ տեղեկությունների՝ 2 հոգի ձերբակալվել էր:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica