close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հասանովին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտություն, գոնե այս պահի դրությամբ, չկա»

Բլոգեր

17 Մայիսի 2017, 11:12
 «Հասանովին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտություն, գոնե այս պահի դրությամբ, չկա»

Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված հերթական հորինվածքն առ այն, թե իբր հայկական կողմը նպատակ ուներ խոցելու այդ երկրի պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռը, իրեն հատուկ պրիմիտիվությամբ «մեկնաբանեց» նաև Հասանովի անձնական հետաքրքրությունները սպասարկող ռազմական ագիտպրոպը... Այս անլուրջ և իրականության հետ որևէ կապ չունեցող ապատեղեկատվությունը պարզապես նպատակաուղղված է լուծելու երկու խնդիր, նախ արդարացնել ՊԲ ռազմական օբյեկտի վրա մայիսի 15-ին կատարված նախահարձակ գործողությունը և, երկրորդ՝ սեփական հանրության շրջանում Հասանովի «իմիջը» բարձրացնելու համար ցույց տալ, թե ինչպիսի ծայրահեղ վտանգավոր պայմաններում է գործում շարքային զինկոմից պաշտպանության նախարարի աթոռին հասած նախկին դասալիքը...

Հիշեցնենք, որ նույն ագիտպրոպը նույն փութաջանությամբ ամիսներ առաջ Զաքիրին ներկայացնում էր որպես առաջնային գծում «հայկական դիվերսիոն խմբերի դեմ» գործողություններն անձամբ համակարգողի դերում, որի «լավագույն» դրսևորումներից մեկը, թերևս, ս. թ. փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Մարտունու պաշտպանական ուղղությամբ նրա ունեցած «փայլուն հաջողությունն» էր:

Հենց այդ օրն էր, որ նույն Հասանովի անմիջական ղեկավարությամբ մշակված հատուկ նշանակության գործողության արդյունքում ադրբեջանական դիվերսիոն խումբը մարտագծում թողնելով 5 զոհ, ճողոպրեց ելման դիրքեր, իսկ այնուհետև, իր սովորության համաձայն, հայցեց միջազգային կազմակերպությունների միջնորդությունը՝ սեփական դիակները դուրս բերելու համար... Թերևս սա է իրական Հասանովը, որին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտությունը, գոնե այս պահի դրությամբ, դեռևս չկա»:

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica