close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+4°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բակո Սահակյանը Հադրութի շրջանում մասնակցել է զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձանի բացմանը

Արցախ

12 Մայիսի 2017, 17:10
 Բակո Սահակյանը Հադրութի շրջանում մասնակցել է զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձանի բացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին այցելել է Հադրութի շրջան եւ Ակնաղբյուր գյուղում մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման հուշարձանների կառուցումը՝ նշելով, որ այն յուրահատուկ ուխտավայր է դառնում գալիք սերունդների համար: 

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար եւ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների: 

Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica