close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+4°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հադրութում ՊԲ զինծառայողների ընտանիքների համար բազմաբնակարան շենքեր են կառուցվում

Արցախ

10 Մայիսի 2017, 17:20
 Հադրութում ՊԲ զինծառայողների ընտանիքների համար բազմաբնակարան շենքեր են կառուցվում

Հադրութում պաշտպանության բանակի զինծառայողների ընտանիքների համար բազմաբնակարան շենքեր են կառուցվում:

Արցախպրես-ի  թղթակցի  հետ  զրույցում շինարարական աշխատանքներ իրականացնող «Եվրոստրոյ» ՍՊ ընկերության գլխավոր նժեներ Տիգրան Ավանեսյանն ասել է, որ կառուցվում է 20 և 16 բնակարաններով 2 շենք:  

«Շենքերի շինարարությունն սկսվել է 2016 թվականի  հունիսին: 20 բնակարանով առաջին շենքը  նախատեսվում  է շահագործման  հանձնել մինչև ընթացիկ  տարվա սեպտեմբերը:  Արդեն ավարտվել են տանիքի ծածկի կառուցման, էլեկտրական գծերի, ներքին ու արտաքին ջրագծերի մոնտաժման աշխատանքները,  իրականացվում է ներքին  և  արտաքին հարդարում: 16 բնակարանով  երկրորդ շենքի տանիքի կառուցման և ներքին  հարդարման  աշխատանքները   կսկսենք  հաջորդ  շաբաթ. այն  նախատեսվում է  շահագործման  հանձնել 2018  թվականին: Շինարարությունն ավարտելուց հետո նախատեսվում  է   նաև  բարեկարգել շենքերի տարածքները   և    կառուցել   մանկական   խաղահրապարակ»,-ասել  է Տ. Ավանեսյանը:

Նշենք նաև, որ զինծառայողների համար կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարությունն իրականացվում է ՊԲ միջոցներով:

 

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica