close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչի՞ մեջ է իրականում Լավրովը «ներքաշում» Հայաստանին

Թեմա

6 Մայիսի 2017, 20:04
 Ինչի՞ մեջ է իրականում Լավրովը «ներքաշում» Հայաստանին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «МИР 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ամրապնդվել է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայի հյուսիսում և չի ցանկանում հանձնվել:

«Ներկա պահին այն սկսել է ակտիվանալ Աֆղանստանում, հատկապես դրա հյուսիսային շրջանններում, որոնք անմիջապես սահմանակցում են մեր հարևան և դաշնակից երկրներին... Համապատասխան ստորաբաժանումները, որոնք ՀԱՊԿ անդամ-երկրները տրամադրել են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) կազմում ընդգրկվելու համար, մշտապես գտնվում են գործելու պատրաստ վիճակում, ինչպես պատրաստ վիճակում են գտնվում ռուսական ռազմաբազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում»:

Լավրովի այս հայտարարությունը Հայաստանում ռեզոնանսների և անհանգստության տեղիք է տվել՝ կարծիք ստեղծելով, թե Ռուսաստանն ակնարկում է Հայաստանը հակաահաբեկչական գործողությունների և տարածաշրջանային ռազմաքաղաքական առճակատումների մեջ ներքաշելու մասին, որը մեր երկիրը կարող է վերածել ահաբեկչությունների թիրախի: Որքանո՞վ են սակայն, այս մտավախություններն արդարացված և հիմնավոր:

Նախ՝ փաստ է, որ եթե իսլամիստ ծայրահեղականները թիրախավորելու լինեին Հայաստանը, չէին սպասելու հայաստանյան ռազմաբազան իրենց դեմ օգտագործելու Լավրովի հայտարարությանը: Բայց սա դեռ թողնենք մի կողմ:

Հակաահաբեկչական գործողությունների մեջ ներգրավվելը դեռ ահաբեկչության թիրախի վերածվելու երաշխիք չէ: Եթե այդպես լիներ, ապա Հայաստանը ոչ թե հիմա, այլ դեռ 20041-ից պետք է այդպիսին դառնար, որովհետև հենց այդ ժամանակ Երևանը միացավ միջազգային ահաբեկչության դեմ համաշխարհային կոալիցիային: Արդեն մոտ տասը տարի է, ինչ ՆԱՏՕ-ի շրջանակում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում: Բացի այդ, Հայաստանն իր օդային տարածքն էր բացել հակաահաբեկչական կոալիցիայի առջև:

Այն ժամանակ, երբ Հայաստանը գնաց այդ քայլին տեղական վերլուծաբանները միաբերան պնդում էին, թե դա հիանալի որոշում էր, քանի որ մեծացրեց Հայաստանի քաղաքական կշիռը և անվտանգության սպառողից վերածեց անվտանգության աղբյուրի: Նման գնահատականների պատճառն այն էր, որ այն ժամանակ նախաձեռնությունը գալիս էր Արևմուտքից և ԱՄՆ-ից: Իսկ հիմա՝ Ռուսաստանից և Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում: Նման ընտրողական վերաբերմունքից ռուսատյացության հոտ է գալիս: Իսկ ընդհանրապես դեռ պետք է լավ գնահատել ԻԳԻԼ-ի ներկայիս զգալի թուլացած լինելու և դեպի հյուսիս ծավալվելու անհեռանկարայնության պայմաններում ճիշտը մի կողմ քաշված մնա՞լ է՝ մտածելով՝ հանկարծ Հայաստանին ահաբեկչական վտանգ չսպառնա՞, թե՞ հնարավորինս մեծացնել մասնակցությունը դրա դեմ պայքարին, որը քաղաքական կապիտալ կարող է տալ մերձավորարևելյան նոր քարտեզագրումներին սեփական հետաքրքրությունները պաշտպանելու առումով՝ կապված թեկուզ սիրիահայ համայնքի վերականգնման հետ:

Առավելևս, երբ իր տարածքի ու բնակչության համեմատ Հայաստանն ամենամեծ թվով սիրիացիներ ընդունած երկիրն է՝ անկախ նրանց ազգությունից, երբ պարբերաբար հումանիտար օգնություն է ուղարկում Սիրիա և հետևաբար այսպես թե այնպես արդեն իսկ ներգրավված է մերձավորարևելյան թնջուկում: Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Լավրովը խոսում է ոչ թե արդեն պլանավորված օպերացիաներին Հայաստանում տեղակայված ռազմաբազան կամ ՀԱՊԿ/ՕԱՀՈՒ օգտագործելու,այլ միայն անհրաժեշտության դեպքում դրանցից օգտվելու մասին՝ իբրև ռեզերվային միջոցներ:

Երկրորդ՝ ակնհայտ է, որ ՌԴ արտգործնախարարն այդ միջոցներն ոչ թե անմիջականորեն Մերձավոր Արևելքում՝ Իրաքում կամ Սիրայում, այլ կոնկրետ Աֆղանստանում օգտագործելու մասին է խոսում՝ նկատի առնելով այստեղից ՀԱՊԿ մաս կազմող երկրներին՝ առաջին հերթին Տաջիկստանինմ այնտեղից Ղրղզստանին և Ղազախստանին և ղազախստանին սպառնացող միանգամայն իրատեսական վտանգը: Ռուսաստանը դե յուրե իրաքյան հակաահաբեկչական գործողություններին մասնակցություն չունի:

Իսկ Սիրիայի պարագայում նա Հայաստանի ռազմաբազայից օգտվելու անհրաժեշտություն չունի, որովհետև Լաթաքիայում սեփական բավականին ուժեղ ռազմաբազա է ստեղծել, որտեղից և իրականացնում է իր ցամաքային կամ օդային գործողությունները:

Այս տարվա հունվարին Ռուսաստանը կրճատեց Սիրիայում տեղակայած իր ռազմական ուժերը: Պարզ է, որ եթե Մոսկվան ունենար իր ռազմական ներկայությունն այնտեղ ավելի ամրապնդելու, ահաբեկչական խմբավորումների դեմ գործողությունների մասշտաբները մեծացնելու նպատակ, նման քայլ չէր դիմի: Եվ այս իմաստով հայաստանյան ռազմակայանի կիրառման հեռանկարը, ըստ ամնեայնի միայն օդուժի կտրվածքով, մեղմ ասած չափազանցված է, եթե նույնիսկ անտեսենք ծախսատարության հանգամանքը:

Այլ է իրավիճակը Տաջիկստանի և Ղրղզստանի ռազմաբազաների պարագայում: Եթե լուրջ է համարվում Աֆղանստանից ԻԳԻԼ-ից եկող այս պահի վտանգը, ապա այդ ռազմակայանները ստրատեգիական, հենակետային են դառնալու, որը Հայաստանյան ռազմաբազայի հետ կապ չունի:

Այլ է խնդիրը ՀԱՊԿ/ՕԱՀՈՒ-ի կիրառման հետ կապված: Ակնհայտ է, որ եթե Տաջիկստանին աֆղանական ուղղությունից ահաբեկչության ներթափանցման վտանգ սպառնա, այդ ուժերը դրվելու են գործողության մեջ և Հայաստանի զինուժի այն ստորաբաժանումները, որոնք ընդգրկված են ՕԱՀՈՒ-ում, գուցե տիպված լինեն ներգրավվել դրանում:

2015թ. Տաջիկստանում այս ուժերի զորավարժություններ անցկացվեցին, ինչը դեռ այն ժամանակ հստակ ցույց էր տալիս, որ այս ուղղությունից սպառնալիքը ՀԱՊԿ ուժերով չեզոքացնելու սցենար կա: Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ին իսլամիստական միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ավելի մեծ դեր է հատկացնում, քան այն հակամարտություններին, որոնցում ներգրավված են անդամ երկրները, մասնավորապես Հայաստանը:

Կկարողանա՞, կհամարձակվի՞ արդյոք Երևանը, օրինակ, Տաջիկստանում հակաահաբեկչական գործողությունների մեջ մտնելուց խուսափելու համար Մոսկվային հիշեցնել, որ նախ ՀԱՊԿ-ն պետք է հավուր պատշաճի արձագանքեր Հայաստանի արտաքին սպառնալիքներին, նոր նրանից պահանջեր պարտավորությունների կատարում: Որպեսզի հայ զինվորը ստիպված չլինի պաշտպանել այնպիսի երկրների անվտանգությունը, որոնք թե՛ առանձին և թե որպես ՀԱՊԿ անդամ, ոչ միայն չեն կատարում Հայաստանի նկատմամբ իրենց դաշնակցային պարտավորությունները, այլև բացահայտ գործում են նրա շահերի դեմ:

Գևորգ Դարբինյան

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica