close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+2°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաչատրյանի մրցույթին մասնակցությունը և հաղթանակը` կարիերայի հրաշալի մեկնարկ. Անդրեյս Ժագարս

Մշակույթ

1 Մայիսի 2017, 14:27
 Խաչատրյանի մրցույթին մասնակցությունը և հաղթանակը` կարիերայի հրաշալի մեկնարկ. Անդրեյս Ժագարս

Հունիսի 6-ին Երևանում կմեկնարկի Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի վոկալ մասնագիտությամբ։

Մրցույթի ժյուրիի կազմում, Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, ընդգրկված են երաժշտական աշխարհի հեղինակավոր մասնագետներ։ Ժյուրիի անդամներից է «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյս Ժագարսը (Լատվիա)։

Yerkir.am-ի հետ զրույցում Ժագարսն ընդգծեց, որ խաչատրյանական մրցույթը բացահայտում է ներուժ ունեցող տաղանդներին` ինչպես Հայաստանում ապրող, այնպես էլ այլ երկրներից։ Ըստ նրա` Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցությունը և, որ առավել կարևոր է, հաղթանակը միջազգային կարիերայի հրաշալի մեկնարկ է:

Ժագարսը՝ որպես ժյուրիի անդամ, մրցույթի ընթացքում ակնկալում է լսել տաղանդավոր ուսանողների և երիտասարդ երգիչների, որոնց հետ ինքը՝ որպես փորձառու բեմադրիչ և «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կցանկանար մի օր աշխատել: «Մրցույթի մասնակիցների մոտ գնահատելու եմ տոնայնությունը, երաժշտականությունը, վոկալ տեխնիկան, ստեղծագործության հատվածի մեկնաբանությունն ու կատարման ոճը, թատերական հմայքը և խարիզման»,-ասում է նա։

Հարցին` օպերային երգեցողության արվեստն այսօր ի՞նչ ուղղություններով է զարգանում, ի՞նչ միտումներ կան այս բնագավառում, Ժագարսը պատասխանեց, որ այսօր, բացի տոնայնությունից, երաժշտականությունից, վոկալ տեխնիկայից, ժամանակակից օպերային երգիչները կարիք ունեն նաև դրամատիկ դերասանական ուսուցման և բարձր ֆիզիկական ունակությունների: «Ահա այս ամենն են այսօր պահանջում հանդիսատեսը, բեմադրիչներն ու վերլուծաբանները»,- ասաց նա:

Ըստ Ժագարսի՝  21-րդ դարի հանդիսատեսը բեմում ցանկանում է տեսնել պայծառ, համոզիչ կերպարներ՝ կատարողական և դերասանական բարձր մակարդակի ունակություններով:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica