close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2018
+18°
+26°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2018
USD1482.20
GBP1632.02
EUR1555.40
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրպեյանի կերպարով ուզում էի ցույց տալ այսօրվա հային. հերոսի կիսանդրին պատրաստ է

Մշակույթ

28 Ապրիլի 2017, 15:32
 Կրպեյանի կերպարով ուզում էի ցույց տալ այսօրվա հային. հերոսի կիսանդրին պատրաստ է

Ապրիլի 30-ին Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղի կունենա հերոսի կիսանդրու բացման արարողությունը: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն ու ճարտարապետ Գրիգոր Բաբաջանյանն են:

Yerkir.am-ի հետ զրույցում Լևոն Թոքմաջյանը նշեց, որ Կրպեյանի կիսանդրին ունենալն իր մտահղացումն ու նախաձեռնությունն է եղել. հիշում է` երբ այգին Կրպեյանի անունով է անվանակոչվել, ինքն անմիջապես դիմել է թաղապետարան և քաղաքապետարան, որ Կրպեյանի կիսանդրին տեղադրվի այնտեղ:

«Քանդակի վրա մեկ տարի եմ աշխատել, և արդյունքում` ստացվել է այն, ինչ ես եմ ուզում: Թաթուլը  քաղաքին է նայում` վերևից ներքև: Թաթուլի կերպարը ոնց որ Զևսը լինի` մորուքը գնում, հասնում էր մինչև ականջները: Ես նայում ու մտածում էի` էս ինչ «քանդակելու մարդ» է` անկախ նրանից` հերո՞ս է, թե՞ ոչ: Իսկ հետո, երբ խորամուխ եղա գործին, կնոջը` Իրինային, ասացի, թե` քանդակում շատ նմանություն չփնտրես, ես էությունն եմ քանդակելու: Նման անձնավորությանը շատ դժվար է քանդակել, և այնպես չէ, որ պետք է, լուսանկարին նայելով, քանդակեմ, և լավ է, որ վերջում կինն ու աղջիկը` Ասպրամը, ասացին, որ նրան այսպես էլ պատկերացնում են»,- ասաց Թոքմաջյանը:

Նա նշեց նաև, որ Կրպեյանը, բացի հերոս լինելուց, նաև տաղանդավոր մարդ էր` երգում էր ու բանաստեղծություններ գրում:

Ըստ քանդակագործի` Կրպեյանի կերպարով ուզել է ցույց տալ այսօրվա հային: «Թող թուրքը չմտածի, որ զենքով կարող է հային ծնկի բերել. մեր տղերքի դուխը ոչ ոք չունի: Միշտ ասում են, չէ՞, ինչ տեխնիկա ունեին ադրբեջանցիները, ու մեր տղերքն ինչով էին կռվում ու հաղթում: Այն, որ հույսը միայն դուխի վրա պետք չէ դնել, դա այլ հարց է, բայց մեր տղերքի մարտական ոգին միշտ բարձր է եղել»,- ասաց Թոքմաջյանը: 

Եղանակն՝ առաջիկա օրերին
21 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica