close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2018
+28°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2018
USD1482.76
GBP1618.95
EUR1556.14
RUB17.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավտոմեքենան հայտնաբերվել է, տերը` ոչ. Մասիսի 69-ամյա բնակիչը հնարավոր է սպանված լինի

Հասարակություն

28 Ապրիլի 2017, 11:03
 Ավտոմեքենան հայտնաբերվել է, տերը` ոչ. Մասիսի 69-ամյա բնակիչը հնարավոր է սպանված լինի

Ապրիլի 22-ին` ժամը 12-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մասիս քաղաքի բնակիչ, 1948 թ. ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը ապրիլի 21-ին` ժամը 14-ի սահմաններում, իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 SF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Որոնողական աշխատանքների արդյունքում` ապրիլի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջի» ավտոմեքենան հայտնաբերվել է Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում՝ անվնաս վիճակում:

Oպերատիվ-փնտրողական հետագա աշխատանքների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Հարություն Ազատյանը հնարավոր է սպանված լինի Վ. Օ.-ի կողմից: 

Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Կատարվում է նախաքննություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica