close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի եվրատեսիլյան երգի հիմքը «Յարխուշտան» է

Մշակույթ

27 Ապրիլի 2017, 14:19
 Հայաստանի եվրատեսիլյան երգի հիմքը «Յարխուշտան» է

Այս տարի «Եվրատեսիլ»-ում, ինչպես մեր երգի խորագիրն է`«Fly with me»,  մենք թռչելու ենք, և հույս ունեմ` շատ բարձր ենք թռչելու: այսօր լրագրողներին ասաց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Նա նշեց նաև, որ, «Fly with me» երգին զուգահեռ, 300-ից ավելի երգեր են ստացել, սակայն ընտրությունը կանգ է առել հենց այս երգի վրա, քանի որ այն տարբերվում էր մյուսներից:

Գասպարյանը տեղեկացրեց, որ մրցույթի ժամանակ «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը բեմում մենակ չի լինելու` երկու պարուհի և երեք բեք-վոկալիստ կլինեն բեմում:

Արծվիկն էլ նշեց, որ իր համար երազանք էր եվրատեսիլյան բեմում լինելւ: Նա պատմեց, որ մրցույթից օրեր առաջ երազ էր տեսել, թե մասնակցում է մրցույթին, և օրեր անց լսել, որ «Եվրատեսիլ»-ի համար հայաստանյան մասնակիցների մրցույթ է հայտարարվել: «Որոշեցի դիմել և դարձա մասնակիցը, ով պետք է Հայաստանը ներկայացնի, ինչն ինձ համար պատիվ է: Ուզում եմ ասել` երազանքները կատարվում են, բայց այնպես չէ, որ պետք է ոչինչ չանել ու սպասել, որ դրանք ի կատար են ածվելու, պետք է  պայքարել»,-ասաց Արծվիկը:

«Fly with me» երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը նշեց, որ ինքն ու ամուսինը ստեղծել են երգ, որի միջոցով փորձել են բացահայտել Արծվիկի կերպարը, ուզում են երգչուհուն ցուցադրել նրա վառ կողմից: «Ինձ ոգեշնչեց Արծվիկի ձայնը, քանի որ նրա ձայնում էթնիկ հնչերանգներ կան: Երգը ստեղծելիս ուզում էի, որ նրա ձայնի հայկական ելևէջները երևան, դրա համար էլ կարծես քամիներ լինեն երգում: Երգի երաժշտության հիմքը հայկական «Յարխուշտա»-ն է ` կոպալով և դհոլով, այսինքն` երգը «Յարխուշտա»-ի վրա է հիմնված»,- ասաց Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: Մայիսի 9-ին Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո: 

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica