close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2018
+18°
+26°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2018
USD1482.20
GBP1632.02
EUR1555.40
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լույս է տեսել Գևորգ Տեր-Վարդանյանի «Շուրիշկանի ավետարանը» գիրքը

Մշակույթ

27 Ապրիլի 2017, 11:07
 Լույս է տեսել Գևորգ Տեր-Վարդանյանի «Շուրիշկանի ավետարանը» գիրքը

Լույս է տեսել Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի «Շուրիշկա­նի ավե­տա­րա­նը» գիրքը, որը նվիրված է 1498 թվականին Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում Բարսեղ քահանայի ձեռքով գրված եւ նկարազարդված նշանավոր Շուրիշկանի ձեռագիր Ավետարանին: Այն  հայտնի է նաեւ «Պապ», «Կարմիր» կամ «Սուրբ Բար­սեղ Կե­սա­րա­ցի» ա­նու­ններով եւ ստեղծվելու ժամանակներից մինչեւ օրս ունի խնդրակատար-ախտահալածի համբավ։ Մանրամասն նկարագրված է ձեռագիրը, նույնությամբ՝ գրաբար եւ աշխարհաբար տարբերակներով բերված են նրա գրչության ժամանակի եւ հետագայի հիշատակարանները, համառոտ ներկայացված է Ավետարանի անցած ճանապարհը՝ նրա ապրած կյանքը և դարավոր հետաքրքիր կենսագրությունը։

Այն գրված է Ավետարանով հետաքրքրվող բոլոր ընթերցողների՝ թե´ ընդհանրապես հա­վա­տաց­յալների եւ թե´ մեր ձե­ռագ­րա­կան մշա­կույ­թի պատ­մու­թյան տա­րաբ­նույթ հար­ցե­րի մաս­նա­գետ­նե­րի համար:

Գրքի պաշ­տա­մուն­քը՝ որ­պես ո­րե­ւէ ա­ռար­կա կամ իր պաշ­տե­լու ե­րե­ւույթ, մեր ժո­ղովր­դի մեջ ծա­գել է վա­ղն­­ջա­­կան ժա­մա­նակ­նե­րում, այ­սինքն՝ հե­թա­նո­սա­կան հա­վա­տա­լիք­նե­րի մի տե­սակ վե­րապ­րուկ կամ այ­լա­փո­խու­թյուն է, որ քրիս­տո­նեու­թյան ըն­դու­նու­մից ի վեր դրսե­ւո­րվել է հատ­կա­պես նրա ուս­մուն­քի հիմ­նա­կան գրքի՝ Ա­վե­տա­րա­նի տար­բեր ձե­ռա­գիր օ­րի­նակ­ներ պաշ­տե­լու ձե­ւով: Սրբի կամ սրբու­թյան համ­բավ ստա­ցած ձե­ռա­գիր ա­վե­տա­րան­ներն ու­նե­նում էին նաեւ հա­տուկ ա­նուն­ներ՝ ի պա­տիվ ի­րենց հո­վա­նա­վոր կար­գված սրբի, նաեւ՝ պահ­պան­ման վայր վան­քի, քա­ղա­քի կամ գյու­ղի ա­նուն­նե­րով, եր­բեմն՝ ար­տա­քին հատ­կա­նիշ­նե­րի, հատ­կա­պես կազ­մի կամ լուսանցակողերի գույ­նի եւ այլ­նի հա­մե­մատ:

Այդ­պի­սի համ­բավ ու­նի նաեւ այս գրքույ­կի ա­ռար­կան կամ նյութը՝ «Պապ», «Կարմիր» կամ «Սուրբ Բար­սեղ Կե­սա­րա­ցի» ա­նու­նով հայտ­նի Ա­վե­տա­րա­նը, որ գրվել է մեր օ­րե­րից մոտ 520 տա­րի ա­ռաջ, ա­պա՝ շուրջ ե­րե­քու­կես դար պահ­պա­նվել է Պարս­կաս­տա­նի Փե­րիա գա­վա­ռի Շու­րիշ­կան գյու­ղում եւ դա­րեր շա­րու­նակ նույն Պարս­կաս­տա­նի ու Հնդկաս­տա­նի հա­յաբ­նակ վայ­րե­րից իր «ոտքն» է բե­րել հա­վա­տա­ցյալ ուխ­տա­վոր­նե­րի եւ խնդրա­մա­տույց մարդ­կանց մեծ բազ­մու­թյուն­ներ: 1968-1975 թթ. Փե­րիա­յի հա­յու­թյունը հիմ­նա­կա­նում հայ­րե­նա­դար­ձվեց Հա­յաս­տան. այս՝ Փերիայի, Չարմահալի եւ Բուրվարի գա­վա­ռների գրե­թե բո­լոր հայ­կա­կան գյու­ղե­րում կա­յին ձե­ռա­գիր գրքեր (հեղինակին հայտ­նի է 140 միա­վոր), ներ­գաղ­թի ըն­թաց­քում գյու­ղե­րի ե­կե­ղե­ցա­կան խոր­հուրդ­նե­րը եւ ան­հատ­ներն ի­րենց պատ­կա­նող ե­կե­ղե­ցա­կան եւ մաս­նա­վոր ձե­ռագ­րե­րի մի մասը նվի­րե­ցին Ե­րե­ւա­նի Մաշ­տո­ցյան Մա­տե­նա­դա­­րա­նին, Մայր Աթոռ Սուրբ Էջ­միած­նի Կա­թո­ղի­կո­սա­րա­նի եւ Նոր Ջու­ղա­յի Սուրբ Ա­մե­նա­փրկիչ վան­քի մա­տե­նա­դա­րան­նե­րին, ձե­ռագ­րերի որոշ մասն էլ շա­րու­նա­կում է մնալ ի­րենց հին տերե­րի ժա­ռան­գ­­նե­րի մոտ, իսկ մի այլ մասի գտնվելու ներկա տեղերն անհայտ են:

1973 թվա­կա­նին Շու­րիշ­կա­նի համ­բա­վա­վոր Ա­վե­տա­րանն իր տե­րե­րի հետ ե­կավ Հա­յաս­տան եւ գտավ իր վերջ­նա­կան հանգ­րվա­նը՝ մտավ Մաշ­տո­ցյան Մա­տե­նա­դա­րա­նի ձե­ռագ­րե­րի շարք եւ ստա­ցավ իր կար­գա­յին՝ 10599 հա­մա­րը: Այ­դու­հե­տեւ ուխ­տա­վոր­նե­րի հոս­քը ձգվեց դե­պի այս­տեղ. ո­րե­ւէ իղ­ձով, ո­րե­ւէ փա­փագ-նպա­տա­կով Ա­վե­տա­րա­նին ուխ­տի էին գա­լիս սկզբում մեծ մա­սամբ Ե­րե­ւա­նում եւ շրջա­կա վայ­րե­րում բնա­կու­թյուն հաս­տա­տած նույն նախ­կին փե­րիա­հա­յե­րը, ո­րոնց զգա­լի մա­սը վեր­ջին տա­րի­նե­րին ար­տա­գաղ­թել է Եվ­րո­պա­կան երկր­ներ, ա­վե­լի շատ՝ ԱՄՆ եւ Կա­նա­դա:

Նրա նկատ­մամբ ժո­ղովր­դի ջեր­մե­ռանդ հա­վա­տը մե­ծա­պես գնա­հա­տե­լով, լու­սա­հո­գի Մես­րոպ ար­քե­պիս­կո­պոս Աշ­ճյա­նը 2002 թ. հու­նվա­րի վեր­ջին կազ­մա­կեր­պեց մի գե­ղե­ցիկ եւ սրտա­ռուչ ուխ­տա­գնա­ցութ­յուն. Սուրբ Սարգ­սի տոնի օ­րը «Պապ» Ա­վե­տա­րա­նը Մա­տե­նա­դա­րա­նից տա­րվեց Մուղ­նի գյու­ղի Սուրբ Գևորգ վանք-ե­կե­ղե­ցի: Ավանդույթը շարունակվում է մինչև օրս, միայն թե ուխ­տա­գնա­ցության օրը փոխվեց՝ լավ համարվեց եւ սահմանվեց Կրկնազատկի՝ Զատկին հաջորդող առաջին կիրակի օրը:

Գրքույկը շա­րադ­րված է այն­պես, որ բավա­րա­րի թե´ սո­վո­րա­կան ըն­թեր­ցող հա­վա­տաց­յա­լին եւ թե´ մեր ձե­ռագ­րա­կան մշա­կույ­թի պատ­մու­թյան տա­րաբ­նույթ հար­ցե­րի մաս­նա­գետ­նե­րին:

Եղանակն՝ առաջիկա օրերին
21 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica