close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+23°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ճտերն աշնանն են հաշվում». նոր ներկայացում «Բոհեմ» թատրոնում

Մշակույթ

26 Ապրիլի 2017, 14:39
 «Ճտերն աշնանն են հաշվում». նոր ներկայացում «Բոհեմ» թատրոնում

Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը  հանրության դատին կհանձնի նոր` «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը: Պրեմիերան տեղի կունենա մայիսի 3-ին և 9-ին: Ներկայացման հեղինակներն են Նարեկ Դուրյանը, համահեղինակներն են Թելման Առաքելյանը և Ռաֆի Թադևոսյանը: Դերերում հանդես են գալիս փորձառու և սիրված (Նարեկ Դուրյան, Վարուժան Մանուկյան, Գրիգոր Հակոբան, Ռաֆայել Երանոսյան, Անդրանիկ Հարությունյան, Թամարա Պետրոսյան և այլք), ինչպես նաև երիտասարդ դերասաններ:

«Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ապրիլի 26-ին նախատեսվում է ներկայացման փակ պրեմիերան: «Օրը շատ խորհրդանշական է. ապրիլի 26-ը Նարեկ Դուրյանի ծննդյան օրն է, երկրորդ` նոր ներկայացում ենք ցուցադրելու, իսկ նա շատ է սիրում իր ծննդյան օրը նշել նոր ներկայացումներով: Բացի այդ` այս տարի Դուրյանի ղեկավարած` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կուրսն ավարտում է բուհը, և սա կարծես նրանց դիպլոմային աշխատանքը լինի»,- նշեց նա:   

«Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացման հիմքում դասախոսի և ուսանողների փոխհարաբերություններն են: Ներկայացումն օժտված է լինելու անսովոր, հետաքրքիր ու չտեսնված լուծումներով, ունի տարբերվող ձևաչափ: 

Քրիստինա Հովհաննիսյանը փաստում է` այն մեծամասշտաբ ներկայացում է. բեմադրության մեջ ընդգրկված է 25 դերասան: Առավել կարևոր է այն փաստը, որ հիմնական շեշտը դրված է երիտասարդների վրա, քանի որ Նարեկ Դուրյանի գերնպատակը երիտասարդներին բեմ բարձրացնել է, նրանց իրենց տաղանդը ներկայացնելու ու բեմում հանդես գալու հնարավորություն ընձեռելը:

«Ներկայացման երաժշտական ձևավորումը կատարել է Նարեկ Դուրյանը: Ամբողջ ներկայացումն այնպիսին է, որ կարծես երաժշտությունը «խոսում» է մարդկանց հետ»,- հավելեց Հովհաննիսյանը` հույս հայտնելով, որ այն դուր կգա հանդիսատեսին:

Մարդակերություն
18 Հունիսի 2018, 20:02 Մարդակերություն
Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica