close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բակո Սահակյանը Մարտունու շրջանում ծանոթացել է ներքաղաքային ճանապարհների կառուցման և վերանորոգման ընթացքին

Արցախ

21 Ապրիլի 2017, 20:00
 Բակո Սահակյանը Մարտունու շրջանում ծանոթացել է ներքաղաքային ճանապարհների կառուցման և վերանորոգման ընթացքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտունու շրջան:

Մարտունի շրջկենտրոնում նախագահը ծանոթացել է ներքաղաքային ճանապարհների կառուցման և վերանորոգման ընթացքին: Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը և համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Բակո Սահակյանն այցելել է Ճարտար քաղաք և հանդիպում ունեցել թիվ 5 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ:

Քննարկվել են դպրոցում առկա խնդիրներին և միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է նման հանդիպումները եւ նշել, որ շրջաններում կրթության և դպրոցաշինության գործընթացը միշտ եղել է և կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica