close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2017
+23°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2017
USD1477.88
GBP1648.24
EUR1573.60
RUB18.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարկային տեսուչները չեն հեռանա տոնավաճառներից. Կառավարությունը մերժեց

Հասարակություն

21 Ապրիլի 2017, 16:02
 Հարկային տեսուչները չեն հեռանա տոնավաճառներից. Կառավարությունը մերժեց

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի են դուրս եկել մի քանի տոնավաճառների` Առինջ-մոլի, Փեթակի ու Սուրմալուի աշխատակիցները: Նրանք պահանջում էին հեռացնել տոնավաճառներից հարկային տեսուչներին: Մի խումբ աշխատակիցներ մտան կառավարություն ու հանդիպեցին վարչապետի օգնականներից մեկի հետ` նրան ներկայացնելով իրենց պահանջները: Զրուցելուց հետո աշխատակիցները մնացած աշխատակիցներին ներկայացրեցին բանակցությունների արդյունքը:

«Մենք ասեցինք, որ հիմա պատրաստ չենք փաստաթղթով աշխատելուն, բայց  իրենց  ասածն էն ա, որ պետությանը  ճիշտ ձևով հարկերը պետք ա վճարվի, աշխատողներին պետք ա գրանցենք: Իրանք ասեցին, որ նոր օրենքի համաձայն բոլորը պետք ա խփեն հդմ կտրոնները: Խնդրեցիքն որ հարկային տեսուչներին  հեռացնեն դարպասների մոտից, որ մեր հաճախորդներին չնեղացնեն, ասեցին, որ դա հնարավոր չէ, իրենք իրենց աշխատանքնե ն կատարում»,- ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը:

Տոնավաճառի աշխատակիցները որոշեցին մի քանի օր սպասել ու որոշել իրենց հետագա անելինքերի մասին` բողոքելու են, թե դադարեցնելու են գործադուլը:

 

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica