close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2017
+11°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2017
USD1482.01
GBP1624.20
EUR1540.96
RUB18.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Երևանի ավագանու ընտրություններում թեժ պայքար չի սպասվում. Ահարոն Ադիբեկյան

Քաղաքական

21 Ապրիլի 2017, 15:34
 Երևանի ավագանու ընտրություններում թեժ պայքար չի սպասվում. Ահարոն Ադիբեկյան

Այսօր լրագրողների հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններին: Նրա խոսքով` ՀՀԿ-ի հաղթանակը կանխատեսված  է` խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, «Ելք»-ը կփորձի փոքր-ինչ ամրապնդել իր արդյունքները, իսկ «Երկիր ծիրանի»-ի շանսերը նվազ են, քանի որ նոր է մտնում քաղաքական դաշտ:

Ըստ Ադիբեկյանի` դժվար թե հանրությունը մանրամասն ուսումնասիրի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերը:

«Տարոն Մարգարյանը ազդեցիկ թեկնածու է, նա իր ազդեցությամբ 3 անգամ գերազանցում է Փաշինյանին ու Փոստանջյանին:  Թեժ պայքար չի սպասվում, քաշային կատեգորիաները տարբեր են` գերծանր Տարոն Մարգարյան, կիսաթեթև Նիկոլ Փաշինյան և թեթև քաշային Զարուհի Փոստանջյան»,- ասաց նա` հավելելով, որ պայքարը կընթանա Փաշինյանի ու Փոստանջյանի միջև` ընդդիմադիր ձայների համար:

Ադիբեկյանը վստահ է, որ Փաշինյանի ու Փոստանջյանի թիմերը սոցիոլոգիական հարցումներ չեն պատվիրի, քանի որ իմաստ չկա, որ հարցումներ պատվիրեն` իրենց պարտվելը արձանագրելու համար:

«Ինձ հաճախ ասում են, թե ես իշխանությունների պատվերով եմ հարցումներ անում, բայց հենց իշխանություններին է պետք հարցումներ պատվիրելը, քանի որ պետք է ցույց տան, որ հաղթում են»,- ասաց սոցիոլոգը: 

Նրանք վերանշանակվեցին
25 Մայիսի 2017, 21:19 Նրանք վերանշանակվեցին

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica