close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2017
+22°
+36°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2017
USD1478.62
GBP1620.39
EUR1550.51
RUB18.10
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը մանկահասակ դուստր ունի. մանրամասներ

Հասարակություն

21 Ապրիլի 2017, 14:53
 Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը մանկահասակ դուստր ունի. մանրամասներ

Yerkir.am-ի տեղեկություններով՝  այսօր առավոտյան Վայոց ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող` 31-ամյա Նարեկ Զավենի Հակոբյանը Վայոց ձորի մարզի Արփի գյուղից էր: Մեր տեղեկություններով` նա ամուսնացած է, ունի մեկ տարեկան դուստր:

Մեզ հետ զրույցում Նարեկին ճանաչողները հայտնեցին, որ նախորդ տարի էլ զինծառայողի հայրն էր մահացել, և ընտանիքի հոգսը Նարեկի վրա էր: Նա ծառայել է ՀՀ տարբեր զորամասերում:

Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում,Վայոց ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող` կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Իժ և գյուրզա` տան բակում
20 Հուլիսի 2017, 17:46 Իժ և գյուրզա` տան բակում
Փոխնախարար է նշանակվել
20 Հուլիսի 2017, 14:41 Փոխնախարար է նշանակվել
5 մարզում լույս չի լինի
20 Հուլիսի 2017, 13:10 5 մարզում լույս չի լինի

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica