close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2017
+13°
+17°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2017
USD1484.51
GBP1619.83
EUR1518.72
RUB18.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Ավարտը պետք է լինի հատուցումը. Էդիկ Մինասյան

Հասարակություն

21 Ապրիլի 2017, 13:45
 Ավարտը պետք է լինի հատուցումը. Էդիկ Մինասյան

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մեծ եղեռնի թեմային, արդյո՞ք կան նախադրյալներ, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա` եթե միայն ճանաչման խնդիրը լիներ, Թուրքիան վաղուց դա արած կլիներ, սակայն Թուրքիան վախենում է հետևանքների վերացման խնդրից:

«Նախևառաջ տեղի է ունեցել հայրենազրկում: Ցեղասպանության ճանաչման հետագա գործընթացն այսօր վկայում է, որ վաղ, թե ուշ Թուրքիան պիտի ճանաչի: Մոտ ապագայում ես չեմ տեսնում այդ հնարավորությունները, մանավանդ, որ այսօր Էրդողանը տոտալիտար համակարգ է ստեղծել` միանձնյա կառավարություն: Արդեն իսկ Թուրքիայի արտաքին քաղաքական ուղղությունը ժխտողականություն է` 2005 թվականից»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ մենք Ցեղասպանության ճանաչմամբ չպետք է բավարարվենք, բնական է` դրա ավարտը պետք է լինի հատուցումը:  «Թուրքիան այսօր էլ ամեն կերպ աշխատում է հատուցումից խուսափել և ուշադրությունն ավելի շատ կենտրոնացնել պատմաբաններին հրավիրելու կամ Ցեղասպանության հարցը քննարկելու վրա, իսկ մենք լավ գիտենք, որ քննարկելու կարիք չկա, դա փաստ է, որ ընդունված է աշխարհի կողմից, դրա ապացույցները վաղուց կան»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին` խոշոր պետությունները միշտ շահարկում են Հայոց ցեղասպանության թեման` սեփական շահերի ելնելով Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար, Հայաստանի անելիքն այդ տեսանկյունից ո՞րն է, Մինասյանը նշեց, որ միջազգային արենայում ավելի շատ հետևողական են եղել իրենց քաղաքական խնդիրները լուծելիս: Ըստ նրա` Հայկական հարցի սկզբնավորումից սկսած` այդպես է, և դեռ այն ժամանակվանից Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և մյուս տերությունները Հայկական հարցը փորձում էին իրենց շահերի տեսանկյունից լուծել` Թուրքիայի վրա ճնշում գործադրելով: Ցեղասպանության ճանաչման համար պայքարում Հայաստանը առաջամարտիկ պետություն է` ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև միջազգային ասպարեզում ցեղասպանությունների դեմ պայքարի գործում Հայաստանի իմիջը  որոշակի բարձրացրել է»,- ասաց Մինասյանը:

Yekir.am-ի հարցին` բացի Սիսի կաթողիկոսարանից, այլ պահանջատիրական հայցեր կա՞ն Թուրքիայի դեմ, նա պատասխանեց. «Իհարկե, շուտով նախապատրաստվում է համընդհանուր մի ծրագիր, որի մեջ  ընդգրկված են և' պատմաբան, և' իրավաբան, և' տնտեսագետ: Նախապատրաստում են հայցեր` ոչ միայն հայկական սեփականության կորուստների թվաքանակը նշելով, այլև կոնկրետ փաստաթղթերով, ընդ որում` դրանցում  հայ սեփականատերերի մասին փաստաթղթերը կան, բանկերում դրված գումարների թվական տվյալները կան, հողերի հետ կապված կոնկրետ փաստաթղթեր կան, որոնք նախապատրաստում են դատարան ներկայացնելու համար: Հարցը կոմպլեքս ձևով ներկայացված է անվանական փաստաթղթերով, որոնք պետք է ներկայացվեն դատարան»:

Մինասյանը նաև նշեց, որ հատուցման այս դատերում ներկայացված են լինելու նաև միջազգային նշանավոր իրավաբաններ: Նա հայտնեց, որ մշակութային կենտրոնների վերադարձման համար ևս հայցեր են ներկայացվելու:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica