close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2018
+9°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2018
USD1480.13
GBP1670.45
EUR1587.25
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաղը դեռ չի ավարտվել` 2019-ին հաշիվ ունենք փակելու. Թուրքիայում ընդդիմության նախկին ղեկավարը` Էրդողանին

Տարածաշրջան

21 Ապրիլի 2017, 13:34
 Խաղը դեռ չի ավարտվել` 2019-ին հաշիվ ունենք փակելու. Թուրքիայում ընդդիմության նախկին ղեկավարը` Էրդողանին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին նախագահ, ներկայումս կուսակցության Անթալիայից պատգամավոր Դենիզ Բայքալը հանրաքվեի արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Ըստ Demokrathaber-ի՝ Բայքալը նշել է, որ հանրաքվեի արդյունքները դեռևս չեն ապացուցում, որ «խաղն ավարտվել է»: Նրա խոսքով՝ խաղի ավարտը կորոշեն 2019-ին կայանալիք ընտրությունները:

«Կարևորը խաղից հաղթող դուրս գալն է: Իսկ խաղը դեռևս չի ավարտվել: Մենք 2019-ին դեռ հաշիվ ունենք փակելու: Խաղն ավարտվում է 2019-ին»,- խոսքն ուղղելով Էրդողանին՝ ասել է Բայքալը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica