close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2017
+23°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2017
USD1477.88
GBP1648.24
EUR1573.60
RUB18.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փողը կա, բաժանողները կան, վերցնողները կան, այս անգամ էլ դա կլինի. քաղտեխնոլոգ

Քաղաքական

21 Ապրիլի 2017, 13:25
 Փողը կա, բաժանողները կան, վերցնողները կան, այս անգամ էլ դա կլինի. քաղտեխնոլոգ

Այսօր լրագրողների հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձավ Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկին: Նրա խոսքով` ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, Երևանի ավագանու ընտրություններում մի քանի բաներ ավելի պարզ են դառնում, օրինակ` մասնակցող երեք ուժերն էլ կանցնեն ու խմբակցություն կունենան ավագանում, պարզ է նաև, որ ՀՀԿ-ն կանցնի, իսկ «Երկիր ծիրանի»-ն քիչ ձայներ կհավաքի: Ըստ Քոչարյանի` պարզ չէ միայն այս երեք ուժերի հարաբերակցությունը` տոկոսային առումով:

Իսկ թե ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած կուսակցությունը քիչ ձայներ կհավաքի, Կարեն Քոչարյանի խոսքով, «Երկիր ծիրանի»-ն օրեր առաջ ձևավորված կուսակցություն է, նրա ցուցակում ոչ ոք հանրությանը ծանոթ չէ, բացի Զարուհի Փոստանջյանից, ինչը նվազեցնում է այդ կուսակցության շանսերը:  «Ելք»-ի մասին, ըստ նրա, կարելի է դատել խորհրդարանական ընտրություններին գրանցած հաջողություններով: «Ելք»-ը կփորձի կա'մ պահել այդ ձայները, կա'մ ավելացնել հաջողությունները:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառքի բաժանելուն, Կարեն Քոչարյանի խոսքով, եթե կա ընտրակաշառքի պահանջարկը, իսկ այդ պահանջարկը իրականում մեծ է, ուրեմն կլինի նաև ընտրակաշառք առաջարկող: «Փողը կա, բաժանողները կան, վերցնողները կան, այս անգամ էլ դա կլինի»,- ասաց քաղտեխնոլոգը:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica