close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2017
+13°
+17°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2017
USD1484.51
GBP1619.83
EUR1518.72
RUB18.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Ես չգիտեմ, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում. Վիգեն Սարգսյան

Հասարակություն

21 Ապրիլի 2017, 12:09
 Ես չգիտեմ, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չի տիրապետում թվերի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում մի պարզ պատճառով, որ «օլիգարխ» հասկացության իրավական ձևակերպումը չկա, որպեսզի ինքը կարողանա զորակոչի ժամանակ պարզել` օլիգարխի երեխա՞ է զորակոչել, թե՞ գործարարի: Այս մասին նախարարն այսօր ասաց ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով հարցին, թե քանի՞ պաշտոնյայի կամ օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում:

«Շատ անգամ մենք ավելի սուր ենք գնահատում առաջնագծում ծառայողների սոցիալական վիճակը, քան նրանց ինքնագնահատականն է: Այն պիտակը, որ առաջնագծում ծառայում են միայն անապահովների երեխաները, բացարձակ չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը հիշեցրեց ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված զինծառայողների` նախագահի հետ հանդիպումը՝ նշելով, որ այդ զինծառայողների մեջ կային ամենատարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներ: «Նրանց մեջ տղա կար, ում ծնողը համալսարանում պրոֆեսոր է, կար տղա, ով ճարտարագետների ընտանիքից էր: Եթե մենք ելնում ենք նրանից, որ մեր հասարակության կեսը ծայրահեղ աղքատ է, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ առաջնագծում ծառայողների առնվազն կեսը ևս ծայրահեղ աղքատ ընտանիքից է: Բայց մի բան էլ հաշվի առեք` հավանականությունը, որ սոցիալապես անապահով ընտանիքի զավակը հայտնվելու է առաջնագծում ի սկզբանե օբյեկտիվորեն ավելի մեծ է, որովհետև ավելի ապահով ընտանիքի երեխան ավելի հավանական է, որ ընդունվել է բուհ և հավաքակայանում նախընտրություն ունի ուսումնական զորամասում` մասնագիտական ծառայության անցնելու: Հնարավորությունը, որ նա կհայտնվի առաջնագծում ավելի ցածր է»,- ասաց նա:

Սարգսյանը հավաստիացրեց, որ այսօր առաջնագծում ծառայող պաշտոնյաների երեխաներ կան: «Ես հստակ գիտեմ մեր պատգամավորների և փոխնախարարների երեխաներ, ովքեր առաջնագծում են և մարտական հերթապահություն են իրականացնում: Անուններ ես չեմ կարող տալ, որովհետև դա նրանց անձնական գործն է»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica