Ռուսաստանի ամենահարուստ կանայք` ըստ Forbes-ի
Աշխարհ

Հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը. հայտնում է Газета.ру-ն:
Այսպես` ցուցակը գլխավորել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան: Նրա կարողությունը կազմում է 1 մլրդ դոլար:
Երկրորդ տեղում է «Մոնակո» ֆուտբոլային ակումբի նախագահի նախկին կինը` Ելենա Ռիբոլովլովան` 600 մլն դոլար կարողությամբ:
Երրորդ հորիզոնականում է S7 գրուպի սեփականատեր Նատալիա Ֆիլևան` 190 մլն դոլար կարողությամբ: