close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2017
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2017
USD1477.89
GBP1646.20
EUR1567.97
RUB18.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ազգ-բանակ»-ը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունից է բխում. Ռուստամյան

Քաղաքական

20 Ապրիլի 2017, 17:30
 «Ազգ-բանակ»-ը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունից է բխում. Ռուստամյան

Tert.am-ը գրում է.

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովին «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև» թեմայով քննարկման հիմնական զեկուցողներից են ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը,  ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Արմեն Ռուստամյանը ներկայացրեց իրենց պատկերացրած «Ազգ-բանակ» հայեցակարգը, ըստ որի՝ հայեցակարգի հիմնադրույթները չորս հիմնախնդիրների պետք է անդրադառնա:

«Առաջին հերթին պետք է հստակ սահմանվի անհրաժեշտությունը և պարզ դառնա, որ հայեցակարգը կենսական անհրաժեշտությունից բխած միջոց է: Երկորրդը՝ պետք է հստակ նպատակը սահամանվի ինչին է գնում հայեցակարգը, երրորդը՝ առաջնային խնդիրները նշվեն և չորրորդը՝ կարևոր է հնարավորություններն ու ներուժը»-ասաց նա:

Արմեն Ռուստամյանը ակնհայտ համարեց, որ տարածաշրջանում թուրք- ադբեջանական տանդեմը մեր նկատմամբ թշնամական վիճակ է սահմանել: «Մենք մեր հույսը պետք է մեր վրա դնենք,  երբ դու ուրիշ տեղեր ես փնտրում ուժի աղբյուրը, միշտ սխալվում ես»-ասաց նա:


Արմեն Ռուստամյանն ասաց, որ հայեցակարգի նպատակն է հասարակության և Զինված ուժերի միջև գործակցությունը որակապես նոր մակարդակի և խորության վրա սահմանելը: «Մենք գյուղեր ունենք, որ ռազմական բազայի կարգավիճակով են ապրում, և պետք է ոչ թե սահմանարձ լինեն, այլ սահամնապահ հասկացողությունը պետք  կիրառվի՝ հասկանալով որ նրանք  ոչնչով չեն տարբերվում զինվորից»,-ասաց նա:

Ըստ նրա՝  բանակի նկատմամբ բացառիկ մի իրավիճակ կա,  հարգանք և հատուկ վստահության կա բանակի նկատմամբ: «Մանավանդ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք մեզ պաշտպանել և դա բանակի շնոհիվ է, ինչն ավելի  բարձրացրեց հարգանքը և վստահությունը բանակի նկատմամբ: Սա անպայման բերելու դրական արդյունքների»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ներուժին, ապա նա ասաց, որ այստեղ ոչ այնքան նյութական միջոցներ են անհրաժեշտ, որքան քաղաքական կամքը և յլ թափանցիկ գործունեությունը: «Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծարահեղ անհաժեշտությունից է բխում: Այն մեր գոյության իրավունքը պաշտպանելու հայցեկարգ է, որը պետքի է միս ու արյուն ստանա և  մտնի յուրաքանչյուրի տուն»:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Կրակոցներ` Երևանում
25 Սեպտեմբերի 2017, 23:04 Կրակոցներ` Երևանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica