close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+2°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվայում պարտքերի պատճառով հայ գործարար է սպանվել

Իրավունք

20 Ապրիլի 2017, 17:30
 Մոսկվայում պարտքերի պատճառով հայ գործարար է սպանվել

Մոսկվայում ապրիլի 19-ին սպանվել է առևտրի կենտրոնի սեփականատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը. հայտնում է Московский комсомолец-ը:

Բաղիրյանին սպանել են բիզնես կենտրոնի մոտ: Ըստ թերթի տվյալների` ապանությունն իրագործել է  գործարարի նախկին գործընկերը: Հաղորդվում է, որ նախկինում տղամարդիկ համատեղ գործունեություն են ծավալել` Մերձմոսկվայում  ալկոհոլային արտադրանքի համար ապակե տարաների պատրաստման փոքր գործարան ունեին: Այնուհետև նրանց ճանապարհները բաժանվել են, սակայն Բաղիրյանը գործընկերոջը պարտք է մնացել 3 մլն դոլար: Նա հրաժարվել է մարել պարտքը, ինչից հետո գործընկերը կրակ է բացել նրա ուղղությամբ:

Բաղիրյանը մահացել է հիվանդանոցում: Կրակողը ձերբակալվել է: Նրա նկատմամբ երկու քրեական գործ է հարուցվել` սպանությանը և և զենքի անօրինական շրջանառության հոդվածներով:

Նշվում է նաև, որ վերջին տարիներին Բաղիրյանի գործերը լավ չէին ընթանում, և նա պարտքեր էր կուտակել:

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica