close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ եկամուտները չեն ավելացել. Տարոն Մարգարյան

Քաղաքական

20 Ապրիլի 2017, 15:55
 Իմ եկամուտները չեն ավելացել. Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե իր միլիոնները որտեղից են գոյացել:

«Իմ հայտարարագիրը, որ վերցնեք, լավ նայեք, կտեսնեք` 2013 թվականից չի աճել, ընդհակառակը` նվազել է: Եթե լավ նայեք` ըստ օրերի, կտեսնեք, թե ինչն է ավելացել, ինչն է պակասել»,- ասաց նա:

Ըստ Մարգարյանի գումարը կրկնապատկվել է, բայց գույքը նվազել է:

Հարցին` բիզնեսներ չունի՞, պատասխանեց, որ չունի:

Մարգարյանն անդրադարձավ նաև հարցերին, թե այս տարիների ընթացքում ի՞նչ են արել, ի՞նչ ծրագրեր ունեն` կյանքի կոչելու, ինչպե՞ս է վերաբերվում մրցակից «Ելք» դաշինքին ու «Երկիր ծիրանի» կուսակցությանը: Նա նշեց, որ վերջին 4 տարիներին երևանցիները տեսել են` ինչ աշխատանք է կատարվել, բայց, ըստ նրա, քաղաքային տնտեսությունն այն տնտեսությունն է, որն ամեն օր նոր աշխատանք է պահանջում: «Մենք չենք ասում, որ ամեն ինչ լավ է, այո, կան խնդիրներ, խնդիրներ, որոնք խրոնիկ են դարձել մեր քաղաքի համար, որոնց ավելի տեղյակ է մեր թիմը: Մենք ունենք այդ խնդիրները լուծելու ունակությունները: Մեր քաղաքի հաջորդ 5 տարվա համար ներկայացնելու ենք զարգացման ծրագիր, որի մեջ նաև լուծման տարբերակներն ենք ներկայացրել: Ինչ մնում է  մասնակից կուսակցություններին ու դաշինքներին, ողջունում ենք, նորմալ ենք համարում մրցակցությունը: Մեր քաղաքացիները շատ լավ տեսնում են` ովքեր են գործ անող, ովքեր են միայն խոսող»,- հայտարարեց Մարգարյանը:

Հարցին` Նիկոլ Փաշինյանը տվյալ էր ներկայացրել, թե 200-ից ավելի ավտոբուսներ կանգնած են, չեն շահագործվում, որովհետև վարորդներ չկան, արձագանքեց. «Ես չեմ լսել, որ Փաշինյանը նման բան է ասել, եթե նման խնդիր լիներ, նա մեզ կասեր, մենք կպատասխանեինք: Այսօր վարորդի խնդիր ունենք «Ավտոբուս» ՓԲԸ-ում, բայց դա չի նշանակում, որ մեքենաները կանգնած են: Ըստ օրենքի` ավտոբուսների որոշակի տոկոս պետք է պահպանվի, որպեսզի տեխնիկական խնդիրների դեպքում փոխարինվեն: Ինչ մնում է տրանսպորտի խնդիրներին, մենք չենք ասում, որ այդտեղ ամեն բան լավ է, մենք տեսնում ենք, որ խնդիր կա: Ամեն դեպքում մենք ունենք հստակ ծրագիրը այդ ոլորտում, որ սկսել ենք»:

Այն, որ Փաշինյանի հայտարարությունից հետո նոր միայն ակտիվ սկսեցին ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել, Մարգարյանը նշեց, որ մասնագետները հայտարարել են, որ դա ընդամենը մասնագիտական մոտեցում է, և խնդրեց, որպեսզի թողնեն, որ նման աշխատանքները մեկնաբանեն միայն մասնագետները: «Եթե այդ ասֆալտապատումը չիրականացնենք` կառաջանան փոսեր, կասեք` այս փոսերն ինչո՞ւ կան, ուստի թողեք` մասնագետներն աշխատեն, կարող է մի փոքր անհարմարություններ առաջանան, ինչի համար մենք ներողություն ենք խնդրել մեր համաքաղաքացիներից»,- ասաց նա:

Իսկ թե ե՞րբ կավարտվեն ասֆալտապատման աշխատանքները, քաղաքապետը նշեց, որ դա անընդհատ իրականացվող աշխատանք է:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica