close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2017
+16°
+25°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2017
USD1477.88
GBP1648.24
EUR1573.60
RUB18.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարկետման նոր համակարգ. այն կկապվի սպայական ծառայության հետ

Հասարակություն

20 Ապրիլի 2017, 15:26
 Տարկետման նոր համակարգ. այն կկապվի սպայական ծառայության հետ

Այսօր մեր բուհական տարկետումների համակարգը թերի է, ինչի պատճառով մի շարք անարդար դրսևորումներ են ի հայտ գալիս. «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ըստ նրա` բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա ցիկլը մեզանում դարձել է չընդհատվող ուսումնական ընթացք, որին հետևում է թեկնածուական ատենախոսությունն արագ պաշտպանելը` զինվորական ծառայությանը հրաժեշտ տալու համար:

«Մենք նոր` «Պատիվ ունեմ» ծրագիր ունենք, ըստ որի` բուհական տարկետումը պետք է կապվի սպագա սպայական ծառայության հետ: Հավատարմագրված բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք կունենա դիմելու ծրագրին` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու: Բուհում սովորելուն զուգահեռ` 2-րդ կուրսի սկզբից յուրաքանչյուր շաբաթ օր նրանք կայցելեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան` զինվորական պատրաստության դասընթացին մասնակցելու: Այնուհետև բուհի դիպլոմ ստանալիս երիտասարդը նաև լեյտենանտի սպայական կոչում կստանա և 3 տարի ժամկետով կանցնի ծառայության ԶՈՒ-ում»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ այդպիսով` բարձրագույն կրթություն ստացած երիտասարդը կկարողանա ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը մատուցել հայրենիքին, միաժամանակ կապահովվի մրցունակ աշխատավարձ` ամսական  առնվազն 260 000 դրամ: Բացի այդ` նախարարը տեղեկացրեց նաև, որ ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև կստանա լրացուցիչ ֆինանսական բոնուս, իսկ ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում կփոխհատուցվի նաև նրա մագիստրոսական կրթության վարձը:

«Նաև նախատեսում ենք հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած և միջազգային օլիմպիադաներում հաղթած ուսանողներին: Նրանց էլ կառաջարկենք սպայական պաշտոններում ծառայության անցնել, բայց արդեն` ռազմաարդյունաբերական համալիրում, և նրանց համար ոչ թե 3, այլ 5 տարով կլինի ծառայությունը: Ծրագրի կարևոր ակնկալիքներից է լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը. մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին պետք են հմուտ և առաջնագծում ծառայության անցած` պահեստազորի սպաներ»,- ասաց Սարգսյանը:

Այսպիսով, ըստ նրա, տարկետումը բանակից խուսափելու միջոցից կվերածվի բանակին արդյունավետ ծառայելու միջոցի, իսկ պետությունն էլ դրա դիմաց կառաջարկի փոխհատուցման շոշափելի փաթեթ: 

Գյուրզան` Վահագնի թաղամասում
24 Սեպտեմբերի 2017, 18:18 Գյուրզան` Վահագնի թաղամասում
Սպասվում է կարճատև անձրև
24 Սեպտեմբերի 2017, 15:05 Սպասվում է կարճատև անձրև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica