close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2017
+15°
+18°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2017
USD1481.93
GBP1633.83
EUR1569.16
RUB18.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամեն ինչ էլ հնարավոր է. Վարդան Այվազյանը հավատում է, որ կլինի 6-րդ գումարման խորհրդարանում

Քաղաքական

20 Ապրիլի 2017, 15:14
 Ամեն ինչ էլ հնարավոր է. Վարդան Այվազյանը հավատում է, որ կլինի 6-րդ գումարման խորհրդարանում

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում, որը ներառում է Կոտայքի մարզը, 5-րդ գումարման խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը ստացել է 7226 ձայն: Այս քանակի ձայները, ըստ ամենայնի, Այվազյանին հնարավորություն չեն տա ընդգրկվելու 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների կազմում: Թեև Yerkir.am-ի հետ զրույցում Այվազյանը վստահեցրել էր՝ ամեն ինչ նորմալ է, ինքը վրդովված չէ, որ առաջիկա խորհրդարանում չի լինելու, բայց նրա խոսքից խորհրդարանում կրկին հայտնվելու ցանկությունը պարզապես «հորդում էր»:

Նշենք, որ ինչպես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից շատերի դեպքում, այնպես էլ Վարդան Այվազյանի պարագայում 6-րդ գումարման խորհրդարանում լինել-չլինելու հարցին վերջնական լուծում դեռևս տրված չէ: Թեև խորհրդարանում հայտնվելու տրամաբանության հիմքում ռեյտինգային թեկնածուների հավաքած ձայների պարզ հաշվարկն է, բայց չի կարելի բացառել, որ քիչ ձայներ հավաքած թեկնածուները հայտնվեն խորհրդարանում՝ իրենցից ավելի շատ ձայն հավաքածների` պաշտոններում նշանակվելու պարագայում:

Այսօր արդեն  Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունն է որոշում իր՝ խորհրդարանում լինել-չլինելու հարցը: «Ամեն ինչ պետք է որոշի կուսակցությունը, կուսակցությունը պետք է որոշի՝ ով որտեղ պետք է լինի: Կա կուսակցական համակարգ, կուսակցության ղեկավար»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նրան «վերադարձնեն» խորհրդարան, Այվազյանը  պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, սպասենք կուսակցության որոշմանը»:

Հավելենք նաև, որ թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ-ից ամենաշատ ձայն է ստացել  Սամվել Սանամյանը` 12645 ձայն: Նրան հաջորդում են Անդրանիկ Հարությունյանը (11324 ձայն) և Արամ Հարությունյանը` (10808 ձայն): 

 

Կորած երեխային գտել են
21 Հոկտեմբերի 2017, 10:25 Կորած երեխային գտել են

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica