close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2017
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2017
USD1477.89
GBP1646.20
EUR1567.97
RUB18.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ով ստիպել է, թող տեր կանգնի. գյուղնախարարի ուշագրավ ակնարկը

Տնտեսական

20 Ապրիլի 2017, 14:39
 Ով ստիպել է, թող տեր կանգնի. գյուղնախարարի ուշագրավ ակնարկը

Այսօր կառավարության շենքի առջև հավաքվել էին գինի արտադրող «Վինար» ընկերությունից տուժած գյուղացիները: Ընկերությունը նրանց գումար է պարտք, որը չի կարողանում վերադարձնել: Գյուղացիներն էլ լուծումը պահանջում են գյուղատնտեսության նախարարից: Կառավարության նիստից առաջ և հետո գյուղացիները շրջապատել էին նախարարին և իրենց պահանջներն էին ներկայացնում: Հիշեցնենք, որ, գյուղատնտեսության նախարարության  միջնորդությամբ, «Վինար» ընկերության գործը քննվում է դատախազությունում:

«Խոստացել էիք, որ բում եք անելու գյուղատնտեսության ոլորտում, բա ո՞ւր ա էդ բումը»,- նախարարին դժգոհեց գյուղացիներից մեկը:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Վինար»-գյուղացիներ խնդրահարույց հարաբերություններին, Իգնատի Առաքելյանը նշեց, որ այդ խնդրի շուրջ պետք է քննարկումներ ունենան` վարչապետի և իրավապահ մարմինների մասնակցությամբ, որ հասկանան, թե ինչ լուծում կարող են գտնել:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իրավիճակը նախորդ կառավարության գործելաոճի հետևանքն է, որովհետև նախկին վարչապետն ու գյուղնախարարը ստիպում էին գինի արտադրող ընկերություններին` գնել գյուղացիների խաղողը, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Դե ով ստիպել է, թող տեր կանգնի: Ի՞նչ ասեմ, ես չեմ ստիպել»:

Գյուղնախարարը տարակուսած է` «Վինար» ընկերությունն անգամ լիցենզավորված ընկերություն չէ, ինչո՞ւ է այդքան խաղող գնել: Հարցին, թե ի՞նչ ելք կա, նախարարը պատասխանեց. «Իսկ ի՞նչ ելք կարող է լինել այն իրավիճակում, երբ մի քաղաքացի խաբում է մյուսին: Ելքը դատարան դիմելն է, ինչն էլ արել ենք, գործը քննվում է»:

Ինչ վերաբերում է գյուղնախարարության գործառույթներին, ապա, Իգնատի Առաքելյանի խոսքով, նախարարությունը պետք է խստորեն վերահսկի, որ մթերող կազմակերպությունները լինեն նախևառաջ լիցենզավորված, վճարունակ: Մնացած հարցերում` գյուղացիների պարտքերի վճարում և այլն, գյուղնախարարությունը պատասխանատվություն ու գործառույթներ չունի:

Կրակոցներ` Երևանում
25 Սեպտեմբերի 2017, 23:04 Կրակոցներ` Երևանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica