close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համայնքապետերին պետք է «ցավեցնել». Կարեն Կարապետյան

Քաղաքական

20 Ապրիլի 2017, 13:50
 Համայնքապետերին պետք է «ցավեցնել». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգին անցնելը, մի քանի անգամ խոսեց «Մաքուր Հայաստան» ծրագրի, աղբահանության ու սանիտարական մաքրության պահպանման կարևորության մասին: Նա հորդորեց գործադիր մարմնի պատասխանատուներին` զբոսաշրջային վայրերը  մաքուր պահել: «Որ գնաք, տեսնեք վիճակը, ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա խնդրեց ոստիկանապետին` սանիտարական մաքրության պահպանման գործում խիստ լինել, տույժ ու տուգանք կիրառել կարգազանցների նկատմամբ, աղտոտումն առավելագույնս կանխարգելել:

Ոստիկանապետն արձագանքեց, որ վարչական տուգանք է նախատեսված օրինախախտների համար` մինչև 200 հազար դրամի չափով:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կան պատասխանատվություն նախատեսող նորմեր աղբահանության կանոնները խախտելու դեպքում, սակայն դրանք հստակ չեն, և, սանկցիաների տեսանկյունից, օրենքը վերանայելու խնդիր ունի, թե կոնկրետ որ դեպքում ինչ պատասխանատվություն պետք է կիրառվի, ուստի օրենսգրքում նախատեսում են ավելացնել նոր հոդվածներ:

Վարչապետը նշեց նաև, որ ՏԿԶ նախարար Լոքյանի հետ նույնպես պետք է հստակեցնեն` որն է աղբավայր, որը` ոչ:

Կարեն Կարապետյանը հավելեց, որ այն համայնքապետերը, ովքեր չեն կատարում իրենց գործառույթները աղբահանության ու սանիտարական մաքրման պահպանման բնագավառում, ապա պետք է միջոցներ ձեռնարկել նրանց «ցավեցնելու» համար:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica