close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2017
+13°
+17°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2017
USD1484.51
GBP1619.83
EUR1518.72
RUB18.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Ընդերքօգտագործողներին տրված լիցենզիաները պետք է վերանայել. վարչապետ

Տնտեսական

20 Ապրիլի 2017, 13:23
 Ընդերքօգտագործողներին տրված լիցենզիաները պետք է վերանայել. վարչապետ

Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ընդերք օգտագործման բնագավառում մոնիթորինգի իրականացման ու հաշվետվողականության վերաբերյալ:

Ընդերքօգտագործման ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատումն ու մոնիթորինգը կարևորվում է հնարավոր ռիսկերի կանխարգելման և կառավարման տեսանկյունից, սակայն օրենսդրության իրականացման չափորոշիչները կանոնակարգված չեն:

«Ներկայումս մոնիթորինգի տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալիս գնահատելու ընդերքօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վրա իրական ազդեցություններն ու ռիսկերը, ինչպես նաև նախաձեռնելու համապատասխան կանխարգելման գործողություններ: Այդ նպատակով հանձնարարում եմ բնապահպանության նախարարին` 3-ամսյա ժամկետում, հաշվի առնելով  միջազգային փորձը, մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվեն ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերը»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով` բոլոր տրամադրված լիցենզիաներն ու պարտավորությունները  պետք է վերանայել: Ընդերքօգտագործողները մեկ անգամ արդեն զգուշացվել են, որ պետք է ծրագրեր ներկայացնեն: Ովքեր ծրագրեր են ներկայացրել, նրանց հետ պետք է գործընկերային պայմանավորվածություններ ձեռք բերել, իսկ ովքեր չեն ներկայացրել ծրագրեր, ուրեմն, վարչապետի խոսքով,  շատ կոշտ ձևով պետք է հետ վերցնել լիցենզիաները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica