close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+17°
+32°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.02
GBP1614.45
EUR1546.97
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռազմական խորհրդի նիստ Արցախում

Արցախ

15 Ապրիլի 2017, 16:41
 Ռազմական խորհրդի նիստ Արցախում

Ապրիլի 15-ին, Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ, հրավիրվել է  ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու տարբեր ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:

«ՊԲ-ի կառուցվածքի և ղեկավարման համակարգի կատարելագործումը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները» թեմայի շրջանակներում հնչել են մի շարք զեկույցներ ու ծավալվել քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվել են օրակարգային խնդիրների վերաբերյալ՝ տարբեր մոտեցումներ ու առաջարկություններ:

Ռազմական խորհրդի ընթացքում բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ ի գիտություն ընդունելով ռազմական խորհրդի որոշման դրույթները, ներկա սպայակազմը պետք է ամենօրյա խնդիրների կատարմանը զուգահեռ, նաև ունենա այս կամ այն բնագավառի հետագա հզորացման հստակ տեսլական:

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica