close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2017
+23°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2017
USD1481.77
GBP1619.89
EUR1540.26
RUB18.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ»-ի ժողովի սկանդալային ձայնագրությունը

Իրավունք

14 Ապրիլի 2017, 12:25
 Դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ»-ի ժողովի սկանդալային ձայնագրությունը

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկի՝ երեկ հրապարակված ձայնագրությունը: Այս մասին, Yerkir.am-ի հարցին ի պատասխան, հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ երեկ Hayastan24.com կայքը հրապարակել էր «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկն աշխատակիցներին ցուցում տալիս աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել, որ քվեարկեն նրա օգտին, այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ: Ձայնագրությունում լսվում են նաև սպառնալիքներ:

Նշենք, որ նշված ձայնագրությունը պարունակում է  ՀՀ քրեական օրենսգրքի` առնվազն 149-րդ հոդվածի հատկանիշներ, այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։

Հիշեցնենք, որ թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել է 11 996 ձայն։

Ազատվել է աշխատանքից
29 Մայիսի 2017, 13:45 Ազատվել է աշխատանքից

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica