close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ենթադրում եմ՝ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը պետք է շարունակվի. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

11 Ապրիլի 2017, 16:13
 Ենթադրում եմ՝ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը  պետք է շարունակվի. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցին՝ ովքե՞ր են կոնկրետ բանակցում, նա պատասխանեց, թե ՀՅԴ և ՀՀԿ ղեկավարությունը՝ առանց անուններ նշելու:

«Ենթադրում եմ, որ այն համագործակցություն­ը, որի մասին դուք տե­ղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև, ի վերջո, դա անժամկետ էր, պայմանավորված չէր որևէ ձևաչափով, այլ` խնդիրների լուծմամբ, իսկ այն հարցերը, որ համագործակցության մեջ արձան­ագրված են, դրանց զգալի մասը լուծված չե­ն»,- ասաց Ռուստամյան­ը՝ հավելելով, որ ՀՅԴ-ի խնդիրն է` շարունակել ամեն ինչ անել այդ հարցերի վերջական լուծման համար:

Արձագանքելով դիտարկմանը, թե ՀՅԴ-ն ընտրություններին վարչական ռեսուրս է կիրառել, Ռուստամյանը պատասխանեց, որ եթե կիրառելու լինեին, նախորդին էլ կկիրառեին, երբ արդյունքները բավարար չէին:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի հետ  բանակցությունները չեն ենթադրում, որ կլինի ՀՅԴ-ականների պորտֆելների կամ մարզպետերի թվի ավելացում: «Խոսում ենք նոր ստեղծված իրավիճակում նոր որակով համագործակցության մասին, որովհետև համագործակցության մեկ տարվա փորձ ունենք, և սա լավ առիթ է` հասկանալու՝ որքանո՞վ ենք կարողացել այդ համագործակցությունն ավելի  արդյունավետ օգտագործել՝ ի շահ մեր պետության, և այդտեղ էլ անելիքներ կան»,- ասաց Ռուստամյանը:

Հարցին՝ ինչպե՞ս են տեսնում համագործակցություն մի քաղաքական ուժի հետ, որը, հենց ՀՅԴ-ի գնահատականով, ընտրողներին ակնհայտ ուղղորդել է, Ռուստամյանը պատասխանեց. «Նախ՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և մենք չենք կարող գործել այդ տրամաբանությունից դուրս։ Եվ ուրեմն պետք է այնպիսի գործիքներ ունենանք, որ հնարավորություն կտան մեր առջև դրված խնդիրները լուծելու: Այս  ընտրություններն էլ ցույց տվեցին, որ բոլոր նրանք, ովքեր խոսում էին ինչ-ինչ արդյունքների մասին, դրանք ձեռք են բերել համագործակցության դեպքում, և դա փաստ է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս ընտրությունները լավ առիթ էին պոռոտախոսությունից ազատվելու համար։

Անդրադառնալով նրան, թե ինչպես եղավ, որ Փարպի գյուղում հենց իրենց դիմումով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեցին, Ռուստամյանը նշեց, որ Փարպիում ընտրությունն­երի անվավեր ճանաչվելը հենց համագործակցու­թյան, ներսից աշխատել­ու արդյունք է: «Համատեղ եկանք այն եզրակա­ցության, որ չեն կարող այդ աստիճանի խայտա­ռակ, ակնհայտ ճչացող, ուղղորդված ընտրութ­յունները համարվել նո­րմալ: Գոնե մի տեղ դա պետք է արձանագրվի, որ սա անընդունելի է, և ստեղծված նոր ընտրա­կան համակարգը պարտավոր է դրան արձագանքել»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց նաև, որ իրենք բազմիցս դեմ են արտահայտվել ընտրակաշառքներին և կոչ են արել չտրվել այդ ամենին, ապա ասաց, որ բոլորն էլ բաժանել են, նաև` ընդդիմադիր ուժերից:

Հարցին՝ ՀՅԴ-ի՞ց  էլ են եղել բաժանողներ, պատասխանեց, որ եթե կա նման փաստ, պետք է ներկայացնել: «Դժվարությունն այն է, որ հանցագործություն է՝ թե՛ ընտրակաշառք տվողի, թե՛ վերցնողի դեպքում»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica