close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2018
+14°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2018
USD1483.03
GBP1647.65
EUR1567.51
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծառուկյանը բացեց փակագծերը` ինչո՞ւ են քիչ երևանյան ընտրությունների մասնակիցները

Թեմա

10 Ապրիլի 2017, 19:42
 Ծառուկյանը բացեց փակագծերը` ինչո՞ւ են քիչ երևանյան ընտրությունների մասնակիցները

Մայիսի 14-ին կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել խորհրդարան անցած 4 քաղաքական ուժերից միայն իշխող Հանրապետական կուսակցությունը և «Ելք» դաշինքը: Նրանց հետ կմրցի նաև «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանի՝ օրեր առաջ ստեղծված` «Երկիր ծիրանի» տարօրինակ անունով կուսակցությունը: ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հայտարարել են ավագանու ընտրություններին չմասնակցելու մասին:

«Երկիր ծիրանի»-ի  համար սա քաղաքականություն մտնելու և կուսակցության հանրային պահանջարկը ստուգելու հնարավորություն է: Բայց, նկատի ունենալով Փոստանջյանի ոճը, չի բացառվում, որ մասնակցությունը հետապնդում է հետընտրական զարգացումների քաղաքական հիմքերի ստեղծման նպատակ:

Բացառությամբ ԲՀԿ-ի, մյուս ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ելք»-ը, իրենց որոշումները բացատրեցին ապրիլի 2-ի ընտրություններում Երևանում արձանագրած արդյունքներով: Թեև, մարզերի համեմատ, մայրաքաղաքում ՀՀԿ-ի արձանագրած արդյունքն այդքան տրիումֆալ չէր, սակայն կուսակցությունը  հաղթել էր: Եվ քանի որ Երևանի ժողովրդագրական, տնտեսական և քաղաքական ռեսուրսի տնօրինման, կոնյունկտուրայի ամբողջականությունը պահպանելու առումով առաջիկա ընտրությունները ստրատեգիական նշանակություն ունեն իշխանության համար, տարօրինակ սայթաքում կլիներ, եթե ՀՀԿ-ն չմասնակցեր այս ընտրություններին:  

«Ելքը»-ի շարժառիթը խորհրդարանական ընտրություններում, մարզերի համեմատ, հենց Երևանում բավականին լավ արդյունք արձանագրելն էր: Դա լուրջ մրցակցության նախադրյալներ է ստեղծում, և դաշինքը որոշել է օգտվել դրանից: Թեև «Երկիր ծիրանին» գործելու է նրա հետ նույն դաշտում, սակայն լուրջ մրցակից չի կարող լինել՝ հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի հանդեպ հանրային ոչ միանշանակ ընկալումները: «Ելքը» ստացել է իշխանության դեմ գրեթե միայնակ գործելու «ֆրոնտ»: Իրավիճակի առանձահատկությունն այն է, որ այլևս չի կարող խոսել մրցակից «ծախու ընդդիմադիրների» միջոցով իսկական ընդդիմության պոտենցիալ ձայների փոշիացման մասին: ԱԺ ընտրություններում «Ելքը» հենց այս հռետորաբանության վրա կառուցեց իր ընտրարշավը: Այս առումով` դաշինքը լուրջ փորձության է ենթարկում իրեն, հատկապես` եթե նկատի ունենանք, թե մյուս ուժերի հետ որքան անզոր գտնվեց ԱԺ ընտրություններում գործադրված ընտրակաշառքային, վարչական և այլ ռեսուրսների շահագործման դեմն առնելու հարցում:

ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններին չմասնակցելու որոշումն ազնվորեն կապել է ԱԺ ընտրություններում Երևանում արձանագրած ցածր արդյունքների հետ: ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի  հայտարարության մեջ նշվում է, թե այս փուլում իրենց առաջնահերթ խնդիրն է  լինելու դրա պատճառների ուսումնասիրությունը և անհրաժեշտ եզրահանգումներ կատարելը: Այսինքն` ՀՅԴ-ի ելակետն այն է, որ չի մտնում մրցակցության մեջ՝ հանուն միայն մրցակցության:

Կարելի է նկատել, որ վերոնշյալ բոլոր 4 ուժերի դիրքավորումներն էլ ոչ միայն պրագմատիկ են, այլև, ընտրողի տեսանկյունից, բացատրելի: Այլ է իրավիճակը, «Ծառուկյան» դաշինքի պարագայում: Ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարությունը տարածվել է Գագիկ Ծառուկյանի անունից՝ հաստատելով, որ այստեղ որոշումները կայացվում են միանձնյա: Սակայն էականը սա չէ, ոչ էլ թերևս այն, որ ավագանու ընտրություններին մասնակցելուց հրաժարվում է ԱԺ-ում մեծությամբ երկրորդ խմբակցությունը ստեղծած ուժը, որը, քաղաքագիտության ամենատարրական կանոններով, իր մասնակցությամբ ամենամեծ մրցակցությունը պետք է առաջարկեր: Էականն այն է, որ, չունենալով բավարար քաջություն` չմասնակցելու որոշումը բացատրել անցած ընտրություններում Երևանում ունեցած համեստ արդյունքներով, Ծառուկյանը բերում է քաղաքական ռացիոնալ տրամաբանության մեջ չտեղավորվող երկու «հիմնավորում»: Առաջինն այն է, որ, ըստ նրա, իրենք չեն հասցրել կազմել Երևանի զարգացման ծրագիր: «Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին եւ երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի եւ դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների՝ մասնակցել որեւէ ընտրության»,- ասվում է նրա՝ ակնհայտ ամբոխահաճո հայտարարության մեջ: Ընդամենը օրեր առաջ նա համոզում էր, թե իրենց առաջարկած «15 կետի» նախընտրական ծրագիրը համակողմանի, խոր վերլուծության արգասիք է: Զավեշտալի է, որ նման ծրագիրը կարող էր բաց թողնել հանրապետության բնակչության 1/3-ը, իսկ ռեսուսրսային իմաստով 2/3-ն ընդգրկող մայրաքաղաքը: Դաշինքում, փաստորեն, բոլորն այնքան կարճատես են եղել, որ չեն նկատել ընդամենը մեկուկես ամիս անց կայանալիք մայրաքաղաքային ընտրությունները, որ «ոտքի վրա» մի ծրագիր էլ դրա համար կազմեին: «Ծառուկյան»-ի համար, փաստորեն, ամեն ինչ սկսվում ու ավարտվում է խորհրդարանական ընտրություններով:

Սակայն շատ ավելի ուշագրավ է երկրորդ հիմնավորումը: «Իմ այս որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու եւ դրանք իրականացնելու»,- ասում է Ծառուկյանը՝ կամա, թե ակամա խոստովանելով, որ նախորդ ընտրություններին իր մասնակցության նպատակը եղել է մյուսներին «մրցակցային հնարավորություններից» զրկելը: Ծառուկյանն անուղղակիորեն խոստովանում է ընտրություններում բուֆերային գործառույթ ունենալու մասին, որով չեզոքացվել են ընդդիմադիր կամ այլընտրանքային բևեռների, ուժային կենտրոնների ձևավորումն ու կայացումը: Հիմա, փաստորեն, չմասնակցելով Երևանի ընտրություններին, Ծառուկյանն իշխանությանը հնարավորություն է տալիս փորձելու հաղթել առանց իր «միջամտության»: Եթե խնդիրը դա չլիներ, ապա Ծառուկյանը «համեստորեն» չէր շրջանցի այն պահը, թե ընտրություններին մասնակցող ուժերից որի՞ն են ամեն դեպքում սատարելու կամ որի՞ օգտին կոչ կաներ քվեարկել Աժ ընտրություններում իրեն ձայն տված հազարավոր երևանցիներին:

Գևորգ Դարբինյան     

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica