close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+27°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիտարկում՝ Հադրութի ուղղությամբ

Արցախ

5 Ապրիլի 2017, 17:02
 Դիտարկում՝ Հադրութի ուղղությամբ

Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել  են   ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա),  ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆարելին (Իռլանդիա)։

ԼՂՀ ԱԳՆ

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Հանս Լամպալցերը (Ավստրիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica