close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+2°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Տուն չես հասնի». Արաբկիրում թաղային հեղինակությունը սպառնում և ուղղորդում է քաղաքացիներին

Հասարակություն

2 Ապրիլի 2017, 16:55
 «Տուն չես հասնի». Արաբկիրում թաղային հեղինակությունը սպառնում և ուղղորդում է քաղաքացիներին

Այսօր առավոտից Արաբկիր վարչական շրջանի Իսակովի անվան դպրոցում տեղակայված N 4/19 ընտրատեղամասում Սերգեյ Խաչատրյան ներկայացած անձը քաղաքացիների ուղղորդված քվեարկություն է կատարում: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց հիշյալ տեղամասում «Ելք» դաշինքի վստահված անձը՝ նշելով, որ քաղաքացիներին ընտրատեղամաս է տանում–բերում ոմն թաղային հեղինակություն:

Կին վստահված անձի խոսքով՝ երբ ինքը հետաքրքրվել է, թե ի՞նչ իրավունքով է օտար անձը մուտք ու ելք անում և քաղաքացիներին ուղղորդում, Խաչատրյանը պատասխանել է, որ դիտորդ է, սակայն դա հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: «Մոտ մեկ ժամ անց վերադարձավ ինչ-որ բեյջով, և երբ ես նրան դիտողություն արեցի՝ նշելով, որ իրավունք չունի ուղղորդելու քաղաքացիներին, նա ինձ սպառնաց՝ ասելով` տուն չես հասնի»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ այս տեղամասում շուրջ 5 ժամ էլեկտրականություն չի եղել: Ժամը 12-ի սահմաններում նոր միայն վերականգնվել է էլեկտրական հոսանքը: Վստահված անձի խոսքով՝ այս ընտրատեղամասում այլ խախտումներ էլ են արձանագրվել, սակայն հանձնաժողովի քարտուղարը հրաժարվել է դրանք արձանագրել:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica