close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2017
+1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդին իրենց դրամի ուժով այլասերած պատգամավորներ չպետք է լինեն խորհրդարանում. Արտակ Պողոսյան

Հարցազրույց

31 Մարտի 2017, 20:00
 Ժողովրդին իրենց դրամի ուժով այլասերած պատգամավորներ չպետք է լինեն խորհրդարանում. Արտակ Պողոսյան

Yerkir.am-ը զրուցել է դասախոս Արտակ Պողոսյանի հետ, ով Լոռու մարզից ՀՅԴ ռեյտինգային թեկնածու է:  

 -Ի՞նչն է ստիպում Արտակ Պողոսյանին` մասնակցել խորհրդարանական ընտրություններին, մտնել քաղաքականություն:

-Հայաստանում տիրող ճգնաժամը, սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթը, հայ ազատ մարդու իրավունքի ոտնահարումը: ՀՅԴ անդամ եմ 2003թ.-ից, ուստի քաղաքականության մեջ նոր մարդ չեմ: Որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու` առաջադրվել եմ թիվ 9 ընտրատարածքում (Լոռու մարզ), որովհետև այսպես հնարավորություն կա ավելի օգտակար լինելու ընտրական գործընթացներում՝ ներկայացնելով ՀՅԴ մոտեցումներն ու նախընտրական ծրագիրը, կուսակցության համար ապահովելով առավել շատ քվեներ, իսկ հաջողության դեպքում ակտիվ գործունեություն կծավալեմ ԱԺ-ում։ 

-Դուք դասախոս եք:  Կրթական ոլորտի ամենամեծ բացթողումը, ըստ Ձեզ, ո՞րն է:

-Կրթական համակարգում միջին մասնագիտական կրթությունը չի ապահովում տնտեսական զարգացման և աշխատուժի կարիքներին բավարարող մասնագետներ: Պետք է դրան ուշադրություն դարձնել:

-Ի՞նչ բացեր ունի հիմա ԱԺ-ն, որ կուզենայիք շտկել:

-Կարևոր է, որ խորհրդարանում լինեն իրական քաղաքական ուժեր, ազգային-պետական մտածելակերպով պատգամավորներ, այլ ոչ թե կոճակ սեղմողներ և ժողովրդին իրենց դրամի ուժով այլասերած պատգամավորներ: 

-Գաղտնիք չէ, թե թաղային հեղինակություններն ինչպես են աշխատում ընտրություններին ու ինչ են առաջարկում: Դուք սրան ինչո՞վ եք հակադարձելու:

-Կոնկրետ իմ պարագայում ոչ մի թաղային հեղինակություն չի խոչընդոտում ընտրությունների գործընթացին: Նրանք գիտեն, որ ես դաշնակցական եմ, գաղափարի և արդարության կողմնակից եմ:

-Նախընտրական ծրագրերը երբեք վատը չեն լինում, ինչո՞ւ պետք է ընտրողը նախապատվությունը տա հենց ձեր կուսակցության ծրագրին:

-Քանի որ Դաշնակցությունը տարբերվում է մյուսներից. մենք մի անձի կուսակցություն չենք, ունենք մեծ փորձառություն և կենսագրություն, ունենք գաղափարական և ծրագրային սկզբունքներ, որոնց երբեք չենք դավաճանել, հետևողական ենք եղել:

-Մեր հասարակության իրավագիտակցությունն այն բարձունքին չէ, որ ընտրություն կատարի քաղաքական ուժերի ծրագրերի, գաղափարների միջև, կա ընտրակաշառքի գործոնը, և այս ֆոնին ձեր կուսակցության անելիքը ո՞րն է լինելու:

-Ցավոք, ընտրակաշառքի գործոնն առկա է, որը բնակչության աղքատության հետևանքն է, սակայն մեր կուսակցությունն ասում է՝ հայ մարդն ունի արժանապատվություն և վճռականություն, իր քվեն վաճառելով` կործանում է իր երեխաների` արդար երկրում ապրելու իրավունքը: Դաշնակցությունը պայքարում և պայքարելու է ընտրակաշառքի դեմ:

-Կանխատեսումներ կա՞ն ապրիլի 2-ի ընտրությունների համար, ձեր ձայները կավելանա՞ն, թե՞

-Դաշնակցությունն այսօր օր օրի ուժեղանում է` իր շարքերը համալրելով հայրենասեր, բանիմաց և ակտիվ երիտասարդներով: Մարդիկ պետք է գիտակցեն, որ ինչքան ուժեղ է Դաշնակցությունը, այնքան երկիրը կայուն է, արդար, խաղաղ, և յուրաքանչյուր ընտանիք, քաղաքացի ավելի արագ կզգա մեր ծրագրային բարեփոխումները, եթե իր քվեն վստահի Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:

 

Զրուցեց Ամալա Առաքելյանը

 

Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում
ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում
24 Նոյեմբերի 2017, 11:33 ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica