close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2017
+13°
+17°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2017
USD1484.51
GBP1619.83
EUR1518.72
RUB18.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

ՃՈ նոր թակարդը՝ վարորդների համար

Հասարակություն

30 Մարտի 2017, 16:43
 ՃՈ նոր թակարդը՝ վարորդների համար

Վերջերս թարմացվել են Մ-4 մայրուղում՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղակայված՝ բնակավայրերի անվանումները նշող ցուցանակները: Նախկին՝ ավելի փոքր ցուցանակներին փոխարինել են նոր, ավելի մեծ ու ակնառու նշաններ, ինչը բնականաբար նպաստավոր է վարորդների համար և ավելի հարմարավետ է դարձնում երթևեկությունը:

Դրան զուգահեռ՝ մայրուղում երթևեկության համար ճանապարհային նշաններով սահմանված թույլատրելի առավելագույն արագություններում կատարվել են որոշ փոփոխություններ, ինչը մոլորության մեջ է գցում վարորդներին:

10 օրից ավելի է ՃՈ-ն անհասկանալի պատճառներով նվազեցրել է Չայնիի ոլորաններից հետո՝ Սևանից դեպի Երևան ընկած հատվածում նախկին՝ 90 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագության ազդման գոտին: Նշենք, որ մայրուղում թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է, բացառությամբ Չայնիի ոլորանների՝ Սևանից դեպի Երևան ձգվող շուրջ 5 կմ հատվածը, որտեղ թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է:

Փոփոխության արդյունքում՝ վարորդները Չայնիիի ոլորաններից հետո՝ դեպի Երևան ձգվող մոտ 4 կմ ուղիղ ճանապարհով պետք է երթևեկեն 70կմ/ժ արագությամբ: Ներկայումս «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ» ճանապարհային նշանը տեղադրված է Պիկնիկ հյուրանոցի մոտակայքում: Նկատնենք, որ տվյալ հատվածում կտրուկ ոլորաններ չկան և ճանապարհն իր դիրքով չի տարբերվում մայրուղու մյուս՝ ուղիղ հատվածներից:


Երեկ Yerkir.am-ը խնդրեց Սևան-Երևան մայրուղու տվյալ հատվածում ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչին ՝ պարզաբանել, թե ինչով է պայմանավորված մայրուղու ուղիղ հատվածում 70 կմ/ժ արագության սահմանումը, սակայն նա այդպես էլ որևէ պատասխան չտվեց: Եթե տվյալ հատվածում սահմանված արագության փոփոխությունը պայմանավորված է անվտանգության նկատառումներով, ուրեմն նույն տրամաբանությամբ, պետք է ողջ մայրուղում երթևեկությունը դառնար 70կմ/ժ:

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուրջ 10 օր ՃՈ տեսուչները դարանակալել են թույլատրելի առավելագույն արագություն սահմանող տվյալ հատվածում, ենթադրվում է, որ նոր փոփոխությունը նպատակ ունի փոփոխությունից անտեղյալ վարորդներին տուգանելու և որոշակի ժամանակահատվածում իրենց առջև դրված պլանը «գերկատարելու»:

Երկրորդ փոփոխությունը կատարվել է Երևան-Սևան մայրուղու՝ Երևան մտնող հատվածում: Վերին Պտղնիից դեպի Ավան վարչական շրջան ընկած հատվածում՝ ոստիկանական հսկիչ կետի (Գայի պոստ) մոտ երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը նվազեցվել է՝ դառնալով 40 կմ/ ժ:

Նկատենք, որ 400 մետր ձգվող 40 կմ/ժ–ին հաջորդում է 70 կմ/ժ սահմանող ճանապարհային նշանը, ընդ որում տվյալ արագությունը նախատեսված է այն հատվածի համար, որտեղ վթարներ և վրաերթեր շատ են լինում:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ Սևան–Երևան մայրուղու՝ դեպի Երևան մտնող հատվածում՝ շուրջ 1 կմ հատվածում միաժամանակ 4 տարբեր թույլատրելի արագություն է սահմանված՝ 90կմ/ժ, 60կմ/ժ, 40 կմ/Ժ և 70կմ/Ժ: Եվ բոլորովին «պատահական» հենց այս հատվածում ամեն օր կարելի է հանդիպել ամեն 3-րդ վարորդին տուգանող ՃՈ տեսուչների:

Այն, որ վարորդները պարտավոր են պահպանել երթևեկության կանոնները, վիճարկելի չէ, սակայն ոստիկանություն էլ պարտավոր է երթևեկության՝ պատճառաբանված փոփոխություններ կատարել, այդ մասին իրազեկել վարորդներին և պատշաճ կերպով համապատասխան ճանապարհային նշաններով կահավորել ճանապարհեները: Իսկ ճանապարհային նշանները երբեք շատ չեն լինում՝ միջազգային փորձը վկա:

Օրինակ՝ Հայաստանում տպավորություն է, որ ճանապարհային նշաններ են տեղադրվում միայն նրա համար, որ արագաչափ սարքերի արձանագրած խախտումներն արդարացված լինեն: Իսկ Եվրոպական երկրներում, օրինակ այնքան շատ են ճանապարհային նշաններրը, որ վարորդները դրանք կարդալով են երթևեկում, ոչ թե գուշակելով կամ ապավինելով հիշողությանը:

Իսկ Հայաստանում, ցավոք, վարորդները չեն էլ կարող կենտրոնանալ նշանների վրա՝ մանավանդ, որ դրանք օր օրի փոփոխվում են: Հայաստանյան քարուքանդ ճանապարհներով երթևեկելիս նրանք ստիպված են կենտրոնանան ճանապարհների փոսերը շրջանցելու և ավտովթարից խուսափելու վրա, եթե իհարկե Նապոլեոնի կարողություններով օժտված չեն:

Թագուհի Մելքոնյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica