close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2018
+21°
+22°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2018
USD1482.65
GBP1646.46
EUR1566.10
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի զինված ուժերի հետ հավասակշռությունը պահպանում ենք

Հարցազրույց

21 Սեպտեմբերի 2011, 20:10
 Ադրբեջանի զինված ուժերի հետ հավասակշռությունը պահպանում ենք

Տոնական զորահանդեսից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց yerkir.am-ի եւ այլ լրագրողների հարցերին:

- Ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել այս տոնի կապակցությամբ: Հայրենիքի 20-րդ տարեդարձը, իրոք, մեր ամենամեծ ձեռքբերումն է: Այս 20 տարիները հնարավորություն են տվել, որպեսզի մեր քաղաքացիական գերատեսչությունները եւ բանակը իրենց դրսեւորեն ու ցույց տան այնպես, ինչպես որ մենք այսօր ներկայացանք զորահանդեսին: Կարծում եմ, որ մեզ այս 20 տարիները հնարավորություն են տվել, ի տարբերություն այլ ժամանակահատվածի, խորությամբ գնահատելու այն սպառնալիքները, անվտանգության միջավայրը, որը գոյություն ունի Հայաստանի շուրջ, եւ մեր երկիրը կառուցել այնպես, որ իշխանության բոլոր ճյուղերը, ուղղությունները այսօր կարողանում են աշխատել եւ իրենց ներդրումն ունենալ երկրի ապահովվման մեջ:

Իսկ թե ինչպիսին են մեր զինված ուժերը, դուք այսօրվա զորահանդեսին տեսաք: Ամենակարեւորն այն է, որ մեր զինված ուժերը ստեղծված չեն միայն զորահանդեսի համար, նրանք այս ամենը կարողանում են գործնականորեն ապացուցել: Մենք զորահանդեսներ ենք անցկացնում ոչ թե ամեն տարի, այլ գոնե հոբելյանական տարեթվերին: Նախկին զորահանդեսը տեղի ունեցավ 15-րդ տարեդարձին, այսօր մեր անկախության 20-րդ տարեդարձն ենք նշում եւ դրանով ներկայանում հասարակությանը` ցույց տալով ե'ւ հակառակորդին, ե'ւ միջազգային հանրությանը, որ մենք այն բանակների շարքում ենք, որոնք առջադիմական են եւ ունակ ոչ միայն ապահովել իրենց երկրի անվտանգությունը, այլ նաեւ երկրագնդի տարբեր վայրերում բազմաթիվ խնդիրներ կատարել:

 

- Ըստ Ձեր պատկերացմամբ` ինչպիսի՞ բանակ մենք կունենանք 20 տարի հետո:

- Երեւի դուք տեսաք բանակի հնարավորությունները: 20 տարի հետո մեր բանակը լինելու է ավելի մարտունակ, ավելի կարգապահ, ավելի կանոնակարգված եւ ավելի մեծ հնարավորությունների տեր, ե'ւ զինվորների պատրաստվածության, ե'ւ սպառազինության, ե'ւ տեխնիկայի արդիական նմուշների ձերք բերման առումով:

 

- Ի՞նչ կարող էիք ասել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի հավասարակշռության մասին:

- Առանց որեւէ երրորդ ուժի ներգործության Ադրբեջանի զինված ուժերի հետ հավասակշռությունը մենք պահպանում ենք: Կարեւորը ոչ թե քանակական առավելությունն է, այլ, ինչպես Արցախյան ազատամարտի ժամանակ ցույց տվեցինք, որակական չափանիշներն են` սկսած զինվորի պատրաստվածությունից մինչեւ ստորաբաժանումների եւ զորամասերի ներդաշնակությունը, նաեւ մեր մարտական ոգին է, այն որ մեր զինվորը լիարժեքորեն ներդնում է մեր երկրի սահմանների պաշտպանության գործում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica