close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2018
+1°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցական նախարարն ու հանրապետական տնօրենները

Թեմա

25 Մարտի 2017, 14:38
 Դաշնակցական նախարարն ու հանրապետական տնօրենները

Օրերս հայտնի դարձավ, որ մի շարք հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ սկսել են աշխատել հանուն ՀՀԿ-ի, այդ թվում` իրենց դպրոցներում սովորող կամ մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողների տվյալները ցուցակագրելով: Ըստ այս բացահայտման հեղինակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի` ՀՀԿ-ի համար ձայն բերող 84 դպրոցի տնօրեն կա եւ մանկապարտեզի 30 վարիչ: Ընդ որում, ո՛չ նրանք են առանձնապես հերքում, որ մարդկանց տվյալները ցուցակագրում են, ո՛չ էլ ՀՀԿ-ն է հերքում, որ իր համար ցուցակագրում են` նշելով, որ աշխատանքային ժամից հետո կարելի է զբաղվել քարոզչությամբ: ՀՀԿ-ն, իհարկե, չի ասում, թե արդյո՞ք մարդկանց անունները ցուցակագրելը, այն էլ նրանց կամքին հակառակ, քարոզչությո՞ւն է, թե՞ հանցագործություն, բայց դա այլ թեմա է:

Մի կարեւոր նրբություն կա, տեսեք` ՀՀ կրթության եւ գիտության նախարարը դաշնակցական Լեւոն Մկրտչյանն է: Բայց դպրոցների` 84, ու մանկապարտեզների` 30 տնօրեններ աշխատում են ոչ թե հանուն Դաշնակցության, այլ` ՀՀԿ-ի: Կարո՞ղ էր դաշնակցական նախարարը ստիպել տնօրեններին, որ հօգուտ Դաշնակցության աշխատեին, իհարկե, կարող էր, ավելին` նախարարական նման գործելակերպի նախադեպեր կան:  Կամ` կարո՞ղ էին լինել դպրոցների եւս 84, կամ թեկուզ 4 տնօրեններ, որոնք կաշխատեին հանուն ՀՅԴ-ի, իհարկե կարող էին, բայց չկան: Ի՞նչ է սա նշանակում, այն որ նախարար Մկրտչյանը չի օգտագործում իր վարչական լծակները կամ ռեսուրսները` քարոզարշավի ժամանակ, ընտրություններում հարազատ կուսակցությանը ձայներ բերելու նպատակով:

Ավելին, չկա մի դպրոց, որի տնօրենը դարձել է դաշնակցական, երբ ԿԳ նախարար է նշանակվել Լեւոն Մկրտչյանը:

Սա ապացուցում է, որ Դաշնակցությունն այս պահի քաղաքական ուժ չէ, նա գաղափարի ուժ է, իսկ այդ գաղափարը թույլ չի տալիս օգտագործել վարչական ռեսուրսը` հանուն ընտրություններում հաղթանակի: Արդար Հայաստանն այդպես չեն կառուցում, դրա համար էլ Դաշնակցությունն առաջարկում է արդար Հայաստան կառուցել:

Բ. Գ.

Եղանակն՝ առաջիկա օրերին
23 Փետրվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica