close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքմենական ճեղքում. ինչո՞ւ է վարչապետը մեկնում Աշխաբադ

Թեմա

24 Մարտի 2017, 22:59
 Թուրքմենական ճեղքում. ինչո՞ւ է վարչապետը մեկնում Աշխաբադ

Կառավարությունից հայտնել են, որ մարտի 27-ին վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան: Նախատեսվում է, որ Աշխաբադում նա հանդիպելու է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալներին:

2017թ. հունվարից սկսած՝ հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունները հետաքրքրիր զարգացումներ են ստացել: Չնայած դրանք ընթանում են կուլիսային մակարդակում և շատ մանրամասներ հայտնի չեն, սակայն իրադարձությունների շղթան որոշակի եզրահանգումների տեղիք է տալիս:

Այս տարվա իր առաջին պաշտոնական հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանն ունեցել էր Հայաստանում  Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ: Եռակողմ ֆորմատով այդ հանդիպումն ինքնին արդեն ուշագրավ էր: Վարչապետն ասել էր, թե Երևանը շահագրգռված է զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը, և հնարավորություն կա ավելացնելու ապրանքաշրջանառության ծավալը: Կառավարության հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ հանդիպման ժամանակ քննարկվել են «էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության, զարգացման հնարավորությունները, էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր»:

Պետք է ենթադրել, որ դեսպաններին վարչապետը էներգետիկայի և կոմունիկացիաների ոլորտում գործակցության առարկայական առաջարկներ է ներկայացրել, որոնք հետաքրքրել են նրանց: Որովհետև արդեն մարտի 6-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն այցելեց Թուրքմենստան: Էներգետիկայի նախարարի և «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահի հետ նրա հանդիպումից հետո պաշտոնապես տեղեկացվեց, որ այցի ընթացքում քննարկվել են թուրքմենական էներգակիրների, մասնավորապես գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները:

Մեկ շաբաթ անց՝ մարտի 14-ին, Երևանում կայացավ հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:  Այն ղեկավարում էին Հայաստանի և Թուրքմենստանի էներգետիկայի նախարարները: «Մենք մտադիր ենք իրագործել ոչ միայն նախատեսված ծրագրերը, այլև քննարկել համագործակցության հեռանկարային նախագծեր: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի ողջ ծավալով օգտագործել առկա տնտեսական ներուժը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- նիստի ժամանակ ասել էր Հայաստանի նախարար Աշոտ Մանուկյանը: Հաջորդ օրը Թուրքմենստանի էներգետիկայի նախարարը հանդիպեց նաև Կարեն Կարապետյանին:

Վարչապետի՝ Աշխաբադ կատարվելիք այցին նախորդած այս ինտենսիվ բանակցությունները վկայում են, որ կարծես թե ստեղծվում է Հայաստան-Իրան-Թուրքմենստան էներգետիկ միջանցք, և Աշխաբադում, եթե ոչինչ չխանգարի, դրան ուղղված վերջնական համաձայնություններ ձեռք կբերվեն, գուցե նաև փաստաթղթեր ստորագրվեն: Խոսքն ամենայն հավանականությամբ գնում է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազ ստանալու և դրա դիմաց էլեկտրաէներգիա մատակարարելու բարտերային սխեմայի մասին, որը գործում է Հայաստան-Իրան  ձևաչափով:

Հայաստանը Իրանից 400 մլն խ/մ գազ է ստանում, որի դիմաց  1/3-ի հարաբերակցությամբ վճարում է «Հրազդան» ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի մատակարարմամբ: Օրերս «Գազպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, թե իրենց սեփականությունը հանդիսացող Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործմամբ մտադիր են Իրանից ներկրվող գազի ու արտահանվող էլէներգիայի ծավալները եռապատկել: Դրա հնարավորությունն ստեղծում է արդեն ավարտին մոտեցող Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որի հզորությունը կազմում է 400 կՎտ: Դրա շահագործմամբ երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ընդհանուր ծավալը կհասնի 1000 մՎտ-ի:   

Բացի այն, որ Միլլերի հայտարարությունն ինքնին նշանակում է մեծացնել Իրան-Հայաստան  գազատարով Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալները, ակներև է դառնում, որ ռուսական կողմը ևս սկսում է շահագրռություն ցուցաբերել իրանական ուղղությամբ՝ էներգետիկ նախագծերում ներգրավվելու ուղղությամբ, ինչից նախկինում խուսափում էր՝ խոչընդոտներ ստեղծելով նաև Հայաստանի համար: Եթե նկատի ունենանք, որ Իրան-Հայաստան գազատարի լիարժեք թողունակությունը մոտ 2.5 մլրդ խ/մ է կազմում, որի միայն 25 տոկոսն է հիմա շահագործվում, ապա ակնհայտ է դառնում, որ այն կարող է հանգիստ օգտագործվել նաև թուրքմենական գազի ներկրման համար: Ամենևին չի կարելի բացառել, որ Թուրքմենստանը ձգտում է նաև միանալ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ համակարգին:

Եթե այս նախագծերն իրականացվեն, միանգամայն իրատեսական կդառնա հաջորդ փուլում դնել նաև իրանական և թուրքմենական գազը Հայաստանի տարածքով Վրաստան, ապա նաև Եվրոպա արտահանելու հարցը, ինչու ոչ՝ նաև մտածել ավելի մեծ թողունակությամբ Իրան-Հայաստան-Վրաստան նոր գազամուղ կառուցելու մասին: Թուրքմենական և իրանական կողմերի շահագրռությունը նաև պայմաններ կստեղծի լուծելու այս ստրատեգիական պրոյեկտների համար ներդրումներ գտնելու խնդիրը:

Հայաստանը կկարողանա ճեղքել թուրք-ադրբեջանական շրջափակումը, ձեռք բերել տարածաշրջանային առանցքային տնտեսա-քաղաքական նշանակություն և քաղաքական ասպեկտով խոչընդոտել Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ղազախստանի հետ բազմակողմ պանթուրքիստական ձևաչափի ստեղծման թուրքական պլաններին:

Գևորգ Դարբինյան       

Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica