close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախցին՝ Մինսկում

Հարթակ

23 Մարտի 2017, 13:25
 Արցախցին՝ Մինսկում

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Օլեգ Եսայանը, ով նախկինում ՌԴ-ում ՀՀ դեսպանն էր, նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան` փոխարինելով Արմեն Խաչատրյանին: Շուտով պարոն Եսայանն իր հավատարմագրերը կհանձնի Ալեքսանդր Լուկաշենկոյին, նա էլ, համաձայն արարողակարգի /որը պարտադիր է անգամ Լուկաշենկոյի պարագայում/, պարտավոր է սիրով ընդունել ու կընդունի:

Թե ինչո՞վ է պայմանավորված Արմեն Խաչատրյանին Մինսկում մեր դեսպանի պաշտոնից ազատելը, դժվար է ասել, հնարավոր է` բլոգեր Լապշինի գործով: Հիշեցնեմ, որ բլոգեր Լապշինը Բելառուսում ձերբակալվեց, ապա Լուկաշենկոյի անձնական կարգադրությամբ արտահանձնվեց Բաքվին, որտեղ էլ նա մեղադրվում է Աստծո յոթ պատվիրանները խախտելու մեջ` գումարած Քենեդու սպանության: Այդ արտահանձնման գործընթացի ժամանակ, ինչպես հիշում ենք, Բելառուսում մեր դեսպանը շատ քննադատվեց Լապշինին Բաքվին հանձնելուն չխոչընդոտելու համար, ինչի հետեւանքն էլ կարող է լինել նրան պաշտոնից ազատելը:

Այս ենթադրությունն առավել հիմնավորվում է նոր դեսպանի ծննդավայրի հանգամանքով: Բանն այն է, որ պարոն Եսայանը արցախցի է, ծնվել է Արցախի Սոս գյուղում, եղել է Արցախի առաջին վարչապետը, ապա ԱԺ նախագահը /Արցախի/, ապա տեղափոխվել է Երեւան, այստեղ զբաղեցրել որոշ բարձր պաշտոններ, հետո` տեղափոխվել Մոսկվա՝ մեր գործերն առաջ տանելու: Որքանո՞վ է ստացվել, այլ խոսակցություն է, որքանո՞վ կստացվի պարոն Եսայանին Մինսկում մեր գործերն առաջ տանել, եւս ուրիշ թեմա է: Բայց, որ հենց նրա նշանակմամբ մեր գործերը կոնկրետ Մինսկում ամուր հիմքերի վրա են դրվում, ու Երեւանը Լուկաշենկոյին ծիծաղելի դրության մեջ է դնում, փաստ է:

Տեսեք` եթե Լապշինին Լուկաշենկոն Բաքվին հանձնեց, քանի որ նա, առանց Բաքվի թույլտվության, այցելել է Արցախ, ապա պարոն Եսայանը ոչ միայն առանց Բաքվի թույլտվության Արցախում եղել է, այլեւ առանց Բաքվի թույլտվության նշանակվել է Արցախի վարչապետ, ընտրվել է խորհրդարանի նախագահ… Եվ ուրեմն` հենց Օլեգ Եսայանին Մինսկում դեսպան նշանակելով` Երեւանը Մինսկին հստակ մեսիջ է հղում, եթե կուզեք` արդարացված պրովոկացիայի է դիմում, շեշտում եմ՝ արդարացված, փաստելով, որ Արցախ այցելությունների, Արցախում ապրելու, այնտեղ բարձր պաշտոնների նշանակվելու, ընտրվելու համար Մինսկում մարդկանց ձերբակալելը, առավել եւս՝ նրանց Բաքվին հանձնելը, մեղմ ասած, ծիծաղելի է:

Կարո՞ղ է հիմա Լուկաշենկոն պարոն Եսայանից դեսպանի հավատարմագրերը ստանալու պահին կարգադրել ձերբակալել նրան ու հանձնել Բաքվին: Իհարկե, չի կարող: Եվ քանի որ չի կարող, կնշանակի` Մինսկը  հայտնվեց իր իսկ սարքած թակարդի մեջ ու այսուհետ պարտավոր է Հայաստանի հետ շփվելիս հաղորդակցվել արցախցու հետ, ով առանց Ադրբեջանի թույլտվության Արցախում ապրել ու աշխատել է:

Այսքանից հետո, իհարկե, շատ կարեւոր է, որ Օլեգ Եսայանը Մինսկում լավ աշխատի, մանավանդ, որ նրա նշանակումը ցույց է տալիս, որ ՀՀ ԱԳՆ-ն լավ է աշխատել:

Հովիկ Աֆյան

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica