close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ում փոքր կազմով ներկայացված լինելը ՀՅԴ-ին չխանգարեց լուծել կարևորագույն խնդիրները. Մհեր Սահակյան

Քաղաքական

22 Մարտի 2017, 14:14
 ԱԺ-ում փոքր կազմով ներկայացված լինելը ՀՅԴ-ին չխանգարեց լուծել կարևորագույն խնդիրները. Մհեր Սահակյան

Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված Մհեր Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում քարոզարշավի ընթացքը դրական գնահատեց, իսկ թեկնածուների միջև ծավալված մրցակցությունը՝ առողջ: «Փորձում ենք բնակչությանը տեղեկացնել, թե ինչ ասել է` նոր սկիզբ, արդար Հայաստան, փորձում ենք տեղ հասցնել Դաշնակցության գաղափարները, կատարած գործը և առաջիկայում ծրագրած անելիքը»,- ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ իր առջև դրված գերխնդիրը ոչ թե պատգամավոր դառնալն է, այլ կուսակցության մոտեցումները հանրության լայն շերտերին հասանելի դարձնելը, որպեսզի հանրությունն էլ այնպես անի, որ Դաշնակցությունը  համապատասխան ներկայացվածություն ունենա խորհրդարանում:

«Նպատակն այն է, որ լինենք մաքսիմալ ներկայացված խորհրդարանում, որպեսզի թույլ չտանք, որ արդեն սկսված փոփոխությունները հետ ընթացք ունենան, այսինքն՝ գա որևէ ուժ, որը ցանկություն ունենա փոփոխությունները հետ պտտել, վերադարձնել ներկայիս կառավարման ձևին»,- ասաց Սահակյանը` հավելելով. «Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որն իր կատարած աշխատանքով է հանդես գալիս, ոչ թե անձի շուրջ է հավաքվում: Դաշնակցությունն ունի հստակ կառուցվածք, հստակ մոտեցումներ և իր անցած ճանապարհով կարող է ճիշտ կազմակերպել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը, սոցիալական ապահովության հարցերով զբաղվել: Դաշնակցությունը միակն է, որ ներկայացված է աշխարհի ավելի քան երեսուն երկրներում՝ իր գաղափարներով: Թեկուզ շատ ուժեղ, թեկուզ շատ բարի, բայց մեկ անձի շուրջ չէ համախմբված մեր կուսակցությունը»:

Սահակյանը շեշտեց՝ ԱԺ-ում փոքր կազմով ներկայացված լինելը ՀՅԴ-ին չխանգարեց լուծել  կարևորագույն խնդիրները: «ՀՀԿ-ի հետ կնքված հուշագրի արդյունքում եղան սահմանադրական բարեփոխումները, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը»,- նշեց նա:

Սահակյանը պատրաստ է նաև, որպես իրավաբան, իր գիտելիքները ներդնել կուսակցության ծրագրերի կյանքի կոչման համար: «Խորհրդարանում լինելու դեպքում պատրաստ եմ նաև առանձին ծրագրեր ներկայացնել, բայց դրա մասին դեռ վաղ է խոսել: Աշխատում եմ արտակարգ իրավիճակների նախարարությունում, տեղյակ եմ տեխնիկական անվտանգության հետ կապված խնդիրներից և կարող եմ  որոշակի նախագծերով, առաջարկությունենրով  որևէ բան փոխել»,- եզրափակեց Մհեր Սահակյանը:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica