close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2017
+13°
+17°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2017
USD1484.51
GBP1619.83
EUR1518.72
RUB18.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Մխիթարյանը պատրաստ է Ղազախստանի հետ խաղին

Սպորտ

21 Մարտի 2017, 16:44
 Մխիթարյանը պատրաստ է Ղազախստանի հետ խաղին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթել է  «Միդլսբրո»-ին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է եղել խաղին, սակայն այդպես էլ դուրս չի եկել խաղադաշտ։ Խաղից հետո Daily Mail պարբերականը հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքի պատճառով։

Yerkir.am-ին ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը տեղեկացրեց, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանը վնասվածք չունի և պատրաստ է մարտի 26-ին Երևանում կայանալիք Ղազախստանի հետ խաղին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեկ սկսել է ուսումնամարզական հավաքը։ Հենրիխ Մխիթարյանը հավաքականին կմիանա այսօր։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica