close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+22°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մհեր Մկրտչյանի «Փշրված պատրանքի մի գիշեր» ներկայացման պրեմիերան` մարտի 25-ին

Մշակույթ

21 Մարտի 2017, 10:54
  Մհեր Մկրտչյանի «Փշրված պատրանքի մի գիշեր» ներկայացման պրեմիերան` մարտի 25-ին

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում մարտի 25-ին կկայանա Մհեր Մկրտչյանի հեղինակած «Փշրված պատրանքի մի գիշեր» ներկայացման պրեմիերան:

Պիեսի գործողությունները տեղի են ունենում հյուրանոցի մի համարում, որտեղ գյխավոր հերոսներ` պրոդյուսեր Արթուրը եւ Մերին իրենց  ամուսնական առաջին գիշերն են վայելում: Անհաջող մի կատակի պատճառով կեսգիշերին նրանց  սենյակ է ներխուժում դերասանուհի Աննան, ով ֆիլմում գլխավոր դեր ստանալու համար պետք է գիշերն անցկացներ Արթուրի հետ: Վերջինս փորձում է զավեշտական այս դրությունից դուրս գալու ելքեր գտնել, իսկ Մերին՝ պարզել ստեղծված անախորժ իրավիճակը: Արթուրի գործընկերոջ չար կատակը ոչ միայն հիասթափեցնում է Մերիին, այլ նաեւ փշրում նրա գեղեցիկ երազները: Գործողությունների ընթացքում ի հայտ են գալիս ուշագրավ մանրամասներ, անսպասելի լուծումներ, առկա է բնական դերասանական խաղ:

Պիեսի հեղինակը Մհեր Մկրտչյանն է, ռեժիսորը՝ Գագիկ Մադոյանը: Ներկայացման գլխավոր դերերում են Անի Խաչիկյանն ու Արծրուն Չոբանյանը: Այլ կերպարներ մարմնավորում են Լեւս Դավթյանը, Հրաչյա Ներսիսյանը, Անուշիկ Մելիքբեկյանը, Սարգիս Վարդեւանյանը, Գեորգի Հովակիմյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը: 

ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica