close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2017
+28°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2017
USD1480.39
GBP1611.30
EUR1536.60
RUB18.07
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է բելգիացի խորհրդարանականների պատվիրակությանը

Արցախ

20 Մարտի 2017, 20:23
 Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է բելգիացի խորհրդարանականների պատվիրակությանը

Մարտի 20-ին Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակությանը, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ։

Հյուրերի խնդրանքով ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և բանակցությունների վերսկսման  համար պայմանների ապահովման ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Երկուստեք ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Արցախում ընթացող պետականաշինության գործընթացների շուրջ։ Բելգիացի խորհրդարանականները ողջունել են Արցախի իշխանությունների հետևողական ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման այցելությունների կարևորությունը` Արցախի Հանրապետության և Բելգիայի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման գործում։

Երևանյան իժ ՝ Քասախում
24 Հունիսի 2017, 17:22 Երևանյան իժ ՝ Քասախում
Հարգելի ընթերցողներ
24 Հունիսի 2017, 16:05 Հարգելի ընթերցողներ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica