close
Եղանակը Երևանում
17 Դեկտեմբերի 2017
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

66-ամյա կինը ձերբակալվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու կասկածանքով

Իրավունք

20 Մարտի 2017, 18:34
 66-ամյա կինը ձերբակալվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ, կասկածյալը  ձերբակալվել է, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախնական տվյալներով՝ 2016 թ. դեկտեմբերից մինչև 2017 թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի 66-ամյա բնակչուհին նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն՝ Կապան քաղաքում գտնվող իր բնակարանը տրամադրելով 3 մարմնավաճառների և բնակարանն ապահովելով համապատասխան կահավորանքով։

Ըստ քննության տվյալների՝ բնակարանում հաճախորդների հետ մարմնավաճառների ունեցած սեռական հարաբերությունների դիմաց կինը ստացել է գույքային օգուտ։

Դեպքի առթիվ 2017 թ. մարտի 16-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով: Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Կապանի 66-ամյա բնակչուհին ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
16 Դեկտեմբերի 2017, 21:30 ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
16 Դեկտեմբերի 2017, 18:00 Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
Հերթական երկրաշարժը` Իրանում
16 Դեկտեմբերի 2017, 11:00 Հերթական երկրաշարժը` Իրանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica