close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2017
+34°
+36°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2017
USD1478.55
GBP1614.08
EUR1562.30
RUB18.10
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

ԱՄՆ կոալիցիան հարվածներ է հասցնում Մոսուլի բնակելի տներին

Աշխարհ

20 Մարտի 2017, 23:00
 ԱՄՆ կոալիցիան հարվածներ է հասցնում Մոսուլի բնակելի տներին

Իրաքի բանակը կատաղի մարտեր է մղում ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների հետ Մուսուլի պատմական կենտրոնում: Զինծառայողները շարժվում են դեպի քաղաքի գլխավոր մզկիթը: Ծայրահեղականները, ինչպես հայտարարել է բանակի հրամանատարությունը, ամբողջությամբ շրջափակված են: Ըստ Իրաքի ՆԳՆ-ի, շատ են օտարերկրացիները, հայտնում է «Vesti.ru»-ն:

Խաղաղ բնակիչներն իրենց հերթին փորձում են լքել քաղաքը: Շատերը հայտնվում են խաչաձև կրակի տակ: Նրանք, ում հաջողվել է փախչել քաղաքից,պատմում են, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցնում բնակելի տներին: Ամեն օր մարտական գործողությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվում: Մոսուլում ջրի և սննդամթերքի պակաս կա, իսկ օգնությունը հասցնելը մարտական գործողությունների գոտի գործնականում անհնար է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ չի կարողանա դիմակայել Մոսուլի արևմտյան մասից փախչող մարդկանց մեծ հոսքին, որտեղ Իրաքի իշխանությունները գործողություն են անցկացնում ԻՊ դեմ: Այդ մասին հայտնել է Իրաքի գծով ՄԱԿ հումանիտար ծրագրերի համակարգող Լիզ Գրանդեն:

Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է հրամանատարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Թալիբ Շահաթին:

Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:

Գյուրզան մտել էր խոհանոց
23 Օգոստոսի 2017, 11:53 Գյուրզան մտել էր խոհանոց
Հրդեհ Դդմաշեն գյուղում
22 Օգոստոսի 2017, 19:55 Հրդեհ Դդմաշեն գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica