close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2017
+15°
+17°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2017
USD1484.51
GBP1619.83
EUR1518.72
RUB18.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Հայաստանը 121-րդն է երջանկության վարկանիշում

Հասարակություն

20 Մարտի 2017, 18:09
 Հայաստանը 121-րդն է երջանկության վարկանիշում

155 երկրների թվում Հայաստանը երջանկության վարկանիշում զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը: Վարկանիշը հրապարակվել է մարտի 20-ին և կոչ է անում երկրներին «սոցիալական վստահություն ձևավորել և հավասարություն հաստատել ավելի բարեկեցիկ դարձնելու համար սեփական քաղաքացիների կյանքը»:

Վարկանիշը նվիրված է Երջանկության համաշխարհային օրվան և հրապարակվել է «ՄԱԿ Sustainable Development Solutions Network» (SDSN) նախաձեռնության շրջանակում:

Վրաստանը վարկանիշում 125-րդն է, իսկ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը համապատասխանաբար 69-րդ, 85-րդ և 108-րդ տեղերում են:

Նորվեգիան առաջ է անցել Դանիայից, որը տարիներ շարունակ առաջին հորիզոնականում էր հայտնվում: Նորվեգիային հաջորդում են Դանիան, Իսլանդիան և Շվեյցարիան: Այդ երկրների առաջատարությունը պայմանավորված է հոգածության, ազատության, ազնվության, առողջության, եկամուտների և լավ կառավարման մակարդակով, ասվում է զեկույցում:

Ամենաերջանիկ տասնյակում են նաև Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան:

ԱՄՆ-ն 14-րդ հորիզոնականում է, ՌԴ-ն՝ 49-րդ: Վարկանիշի վերջին տասնյակում են Հաիթին, Եմենը, Հարավային Սուդանը, Լիբերիան, Գվինեան, Տոգոն, Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:

Վարկանիշը հիմնված է 6 գործոնի վրա՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ չափով, կյանքի ակնկալվող տևողությամբ, սոցիալական աջակցությամբ ծանր ժամանակներին, վեհությամբ, ազատությամբ և վստահությամբ, որը, մասնավորապես, ենթադրում է կաշառակերության բացակայություն բիզնեսում և կառավարությունում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica